Հասարակություն
Ես պատրաստ եմ ստանձնել Օպերայի թատրոնի տնօրենի պաշտոնը. Արմեն Սարգսյան
Gohar Vardanyan
1 րոպե
388 դիտում
Եթե Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի թափուր հաստիքի համար մրցույթ հայտարարվի, ես պատրաստ եմ դնել իմ թեկնածությունը և ստանձնել այդ պաշտոնը, որովհետև տեղյակ եմ Օպերայի թատրոնի խնդիրներից և անձնակազմի գրեթե մեծ մասի հետ ընկերական հարաբերություն ունեմ: Բայց հնարավոր է՝ այնպիսի թեկնածու առաջադրվի, որի թեկնածությունը ես ինքս սատարեմ:
«Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Սարգսյանը: Կոնստանտին Օրբելյանին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելուց հետո, հիշեցնենք, այդ պաշտոնի հավակնորդների ցանկում շրջանառվում էր նաև Արմեն Սարգսյանի անունը:
Ըստ նրա՝ Մշակույթի նախարարության կողմից գրագետ մոտեցում չի եղել հարցին: Կարծում է՝ նախարարի պաշտոնակատարը պետք է Օրբելյանի հետ նստեր մի սեղանի շուրջ և ասեր՝ իրեն ոչ ոք աշխատանքից չի ցանկանում հեռացնել. «Այս հարցը չպետք է հասներ վարչապետին: Այս ամենը պետք է աներ նախարարությունը»:
Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամը կարծում է, որ պետք է այս հարցը կարգավորող օրենքում փոփոխություններ իրականացնել, որի համաձայն, թատրոնը կղեկավարի գեղարվեստական ղեկավարը, իսկ տնօրենը կլինի պարզապես մենեջեր, որը կզբաղվի վարչական հարցերով:
Նմանատիպ հոդվածներ
Միջնորդություն է ներկայացվել կալանավորելու Միհրան Պողոսյանին
Gohar Vardanyan
1 րոպե
567
Նման երկոտանի «անասունները» պետք է կրեն քրեական պատասխանատվություն. Նաիրա Զոհրաբյան
Gohar Vardanyan
1 րոպե
846
Որն էր Ազատություն պողոտայում տեղի ունեցած ավտովթարի պատճառը. Shamshyan com
Gohar Vardanyan
1 րոպե
677
Կներեք, պարո՛ն վարչապետ․ «Սպայկա»-ի աշխատակիցները դադարեցրին ակցիան
Gohar Vardanyan
1 րոպե
8,087
Ավելին Հասարակություն բաժնից
2026 թվականի ամառային զորակոչի և զորացրման ժամկետները հայտնի են
1 րոպե
232
Մայիսի 28-ին տեղի կունենա ոչ այնքան զորահանդես, որքան հաշվետվություն. Նիկոլ Փաշինյան
1 րոպե
85
Դատախազությունը ներկայացրել է անչափահաս Ռոբերտ Ռուբենյանի սպանության գործի մանրամասները
1 րոպե
144
Ես չեմ ասում արցախցիները փախել են, ես ասում եմ՝ Ղարաբաղի էլիտան է փախել. Նիկոլ Փաշինյան
1 րոպե
147
5.0