Պատահարներ
Դավթաշենում տարածքն օտարվել է 18 միլիոն դրամով պակաս. Քրգործ է հարուցվել
Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունում քրեական գործ է հարուցվել դեռևս 2008թ. ՀՀ Երևան քաղաքի Դավթաշեն համայնքում գտնվող համայնքապատկան տարածքը շուկայականից էականորեն…
Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունում քրեական գործ է հարուցվել դեռևս 2008թ. ՀՀ Երևան քաղաքի Դավթաշեն համայնքում գտնվող համայնքապատկան տարածքը շուկայականից էականորեն ցածր գնով վաճառելու դեպքի առթիվ:
Մասնավորապես, ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Դավթաշեն համայնքի ավագանու 2008թ. սեպտեմբերի 25-ի նիստի որոշման, 2008թ. հոկտեմբերի 6-ի՝ գույքի(օբյեկտի) աճուրդով մասնավորեցման մասին արձանագրության և Դավթաշեն համայնքի ղեկավարի 2008թ. հոկտեմբերի 8-ի որոշման հիման վրա «Տարածքի աճուրդային առուվաճառքի պայմանագրով» Դավթաշեն համայնքի սեփականություն հանդիսացող Դավթաշեն 3-րդ թաղամասի 23/1 շենքի 854.7 քմ մակերեսով հ.7 տարածքը 1 քմ 33.000 ՀՀ դրամով, ընդհանուր՝ 28.205.100 ՀՀ դրամով, օտարվել է մի քաղաքացու:
Նշված տարածքը օտարելուց մոտ մեկ ամիս անց Երևան քաղաքի Դավթաշեն համայնքի ավագանին 2008թ. նոյեմբերի 11-ի նիստում, իսկ Դավթաշեն թաղային համայնքի ղեկավարը 2008թ. նոյեմբերի 17-ին որոշումներ են կայացրել թաղապետարանի աշխատանքները կազմակերպելու նպատակով հիշյալ օտարված տարածքից 381.1 քմ-ն՝ իր մասնաբաժին հողատարածքով, 20.800.000 ՀՀ դրամով, այսինքն՝ 1 քմ՝ 54.578 ՀՀ դրամով հետ գնելու մասին։ 2008թ. նոյեմբերի 18-ին տարածքը գնած քաղաքացու և Դավթաշեն թաղային համայնքի միջև կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի պայամանագիր:
Սակայն համայնքի ավագանին 2009թ. մարտին կայացրած համապատասխան որոշմամբ առուվաճառքի ադ պայմանագիրը լուծել է՝ պայմանագրով սահմանված գումարը բյուջեի սղության պատճառով վճարելու անհնարինության հիմքով:
Արդյունքում կողմերի միջև կնքվել է պայմանագիրը լուծելու մասին համաձայնագիր։
Փաստորեն, ըստ նախապատրաստված նյութերի, Դավթաշեն համայնքի ավագանու և Դավթաշեն համայնքի ղեկավարի հիշյալ որոշումներով համայնքային սեփականություն հանդիսացող վերոնշյալ տարածքն օտարվել է շուկայականից էականորեն՝ ավելի քան 18.000.000 ՀՀ դրամով պակաս գնով, ինչի արդյունքում առաջացել են ծանր հետևանքներ։
Նկատի ունենալով, որ նյութերի նախապատրաստմամբ ձեռք են բերվել տվյալներ, որ Երևան քաղաքի Դավթաշեն համայնքի ավագանու և համայնքապետարանի իրավասու պաշտոնատար անձինք առերևույթ չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ` Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության դատախազի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնին:
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր խարդախություններ՝ ՎՏԲ բանկի Սիսիանի մասնաճյուղում․ Բացահայտում
Ավրորա Մեդիայի աղբյուրները հայտնում են, որ մոտ մեկ շաբաթ առաջ "ՎՏԲ" բանկի Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի մասնաճյուղում աղմ...
Խոշոր վթար Կոմիտասի պողոտայում. վիրավորներ կան
Այսօր՝ ապրիլի 7-ին, ժամը 21:45-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի և Փափազյան փող...
Մահվան ելքով վրաերթ Երևանում. Հետիոտնը տեղում մահացել է
Այսօր՝ ապրիլի 8-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:35-ի սահմաններում Երևանի բնակիչ, 46-ամյա Արսեն...
Առանձնակի դաժանությամբ սպանություն. դին այրելուց հետո սպանվածի Mercedes-ով հեռացել է
Այսօր՝ ապրիլի 8-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները՝ վարչության պետ Արտակ Կարապետյան...
Ավելին Պատահարներ բաժնից
Շոգի հետևանքով ԵՄ-ի տնտեսական կորուստները կարող են հասնել 180 մլրդ եվրոյի
Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0