Այլ
Սեդրակ Քոչարյանի գործով ԱԱԾ-ն թույլ է տվել անմեղության կանխավարկածի խախտում. դատարանն արձանագրել է
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Արման Հովհաննիսյանի, ապրիլի 5-ին բավարարել է Սեդրակ Քոչարյանի պաշտպանների բողոքը եւ արձանագրել՝ ԱԱԾ-ի կողմից թույլ է տրվել անմեղության…
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Արման Հովհաննիսյանի, ապրիլի 5-ին բավարարել է Սեդրակ Քոչարյանի պաշտպանների բողոքը եւ արձանագրել՝ ԱԱԾ-ի կողմից թույլ է տրվել անմեղության կանխավարկածի խախտում: Այս մասին հայտնում է Սեդրակ Քոչարյանի պաշտպանական խումբը:
Հիշեցնենք, որ 2019 թվականի փետրվարի 19-ին Ազգային անվտանգության ծառայության կողմից պաշտոնական հաղորդագրություն էր տարածվել՝ «Սեդրակ Քոչարյանի վերաբերյալ քրեական գործով հաղորդագրություն» վերտառությամբ որում նշվում էր, թե բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու եւ հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտներն օրինականացնելու հանցադեպեր, որոնց կազմակերպման հետ անմիջական առնչություն է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը:
Սեդրակ Քոչարյանի պաշտպանական խումբը գտել էր, որ հիշյալ հաղորդագրությամբ ԱԱԾ-ն խախտել է Սեդրակ Քոչարյանի անմեղության կանխավարկածը եւ բողոք էր ներկայացրել դատարան:
Նմանատիպ հոդվածներ
«Դուխով Հայաստան» էջի հեղինակն այսօր ձերբակալվել է․ Արթուր Վանեցյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը արդեն ի կատար է ածվել. Ֆեյսբուքյան «Դուխով Հայաստան բաց հասարակություն» էջի հեղի...
Դիլիջանում վարչապետին են ներկայացվել կենտրոնական բանկի մի շարք ուսումնասիրություններ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոն: Վարչապետին եւ կառավարությա...
Պատգամավոր Էդուարդ Բաբայանը դատապարտվեց 3 տարի 6 ամիս ազատազրկման. պատիժը չի կիրառվի
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը ԲՀԿ–ական պատգամավոր Էդուարդ Բաբայանին դատապարտել է 3.5 տարվա ազատազրկման,...
Առաջիկա օրերի եղանակը ՀՀ տարածքում
ապրիլի 6-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Ապրիլի 7-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արև...