Այլ
Պատգամավոր Էդուարդ Բաբայանը դատապարտվեց 3 տարի 6 ամիս ազատազրկման. պատիժը չի կիրառվի
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը ԲՀԿ–ական պատգամավոր Էդուարդ Բաբայանին դատապարտել է 3.5 տարվա ազատազրկման, սակայն, նա համաներմամբ ազատ է արձակվել։ Այս մասին NEWS.am–ին ասաց գլխավոր…
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը ԲՀԿ–ական պատգամավոր Էդուարդ Բաբայանին դատապարտել է 3.5 տարվա ազատազրկման, սակայն, նա համաներմամբ ազատ է արձակվել։ Այս մասին NEWS.am–ին ասաց գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Դատարանը վճիռը հրապարակել է ապրիլի 5–ին։ Նշենք, որ Էդուարդ Բաբայանը Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին պետն է:
Նշենք, որ Էդուարդ Բաբայանն ավելի վաղ դատարանում իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել։ Գործով տուժող Վյաչեսլավ Հարությունովն էլ հայտարարել էր, որ իրեն տուժող չի համարում։
Համաձայն մեղադրական եզրակացության ՝ Էդուարդ Բաբայանը 2018թ․ հուլիս 2-ին «Օլիմպավան» մարզական համալիրի հանդիպումների դահլիճում հարվածներ է հասցրել Վյաչեսլավ Հարությունովին՝ առողջությանը դիտավորությամբ պատճառելով ծանր վնաս։ Գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանին։
Հիշեցնենք, որ Բաբայանը 2018թ. օգոստոսի 21–ին 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել կալանքից, իսկ 2018թ. դեկտեմբերի 9–ին կայացած ԱԺ արտահերթ ընտրություններում ընտրվել պատգամավոր։
Նմանատիպ հոդվածներ
«Դուխով Հայաստան» էջի հեղինակն այսօր ձերբակալվել է․ Արթուր Վանեցյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը արդեն ի կատար է ածվել. Ֆեյսբուքյան «Դուխով Հայաստան բաց հասարակություն» էջի հեղի...
Դիլիջանում վարչապետին են ներկայացվել կենտրոնական բանկի մի շարք ուսումնասիրություններ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոն: Վարչապետին եւ կառավարությա...
Առաջիկա օրերի եղանակը ՀՀ տարածքում
ապրիլի 6-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Ապրիլի 7-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արև...
«Թեղուտ»-ը կվերաբացվի. նոր տնօրենը ռուսաստանաբնակ հայ գործարար է. «Ժողովուրդ»
«Թեղուտ» ընկերությունում վերագործարկման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում. այս մասին «Ժողովուրդ» օրաթե...