Հասարակություն
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Կրկին գարուն, կրկին ծառերի փոխարեն հսկայական կոճղեր․ Ինչու է խորը էտ իրականացվում
Երևանում արդեն տևական ժամանակ է մեկնարկել են ծառերի էտման աշխատանքները։ Ավրորա Մեդիան քաղաքացիներից դժգոհություններ էր ստացել, որ ծառերը բենզասղոցով էտվում են շատ խորը, կտրվում են նույնիսկ բավական…
Երևանում արդեն տևական ժամանակ է մեկնարկել են ծառերի էտման աշխատանքները։ Ավրորա Մեդիան քաղաքացիներից դժգոհություններ էր ստացել, որ ծառերը բենզասղոցով էտվում են շատ խորը, կտրվում են նույնիսկ բավական հաստ ճյուղեր։ Արդյունքում գեղեցիկ ծառերի փոխարեն երևանյան փողոցները զարդարում են հսկայական "կոճղերը"։
Պարզելու համար, թե ինչու են քաղաքային իշխանությունները ծառերի էտման այս եղանակը օգտագործում, զրուցեցինք Քաղաքապետարանի բնապահպանության վարչության ներկայացուցչի հետ։
Մեզ հետ զրույցում քաղաքապետարանի աշխատակիցը ասաց, որ անհանգստանալու որևէ առիթ չկա, քանի որ ծառերի էտման այս եղանակը վտանգ չի ներկայացնում։ Նա վստահեցրեց, որ ծառերի այս էտից ընդամենը 2 ամիս անց, դրանք ավելի փարթամ և առողջ կլինեն։
Բնապահպանության վարչության ներկայացուցիչը մեզ հետ զրույցում նշեց, որ էտման այս մեթոդն ընդունված է ագրոկանոններով և կիրառվում է ամբողջ աշխարհում։
Նա հավելեց, որ մեծ մասամբ էտվում են թեղիները, որոնք քաղաքային պայմաններում բավական դժվարությամբ են աճում։
Նշենք, որ թեղիները չէտելու դեպքում, պետք է մշակվեն թունաքիմիկատներով, քանի որ ծառերի վրայի միջատները անհարմարություն են ստեղծում։
Նմանատիպ հոդվածներ
Նման երկոտանի «անասունները» պետք է կրեն քրեական պատասխանատվություն. Նաիրա Զոհրաբյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շուտով ես և իմ գործընկերնե...
Փաստաբանի միջոցով կաշառքը փոխանցվել է դատավորին. ԱԱԾ-ն մանրամասներ է ներկայացրել
ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում տվյալն...
Որն էր Ազատություն պողոտայում տեղի ունեցած ավտովթարի պատճառը. Shamshyan com
Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժ...
Միջնորդություն է ներկայացվել կալանավորելու Միհրան Պողոսյանին
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող...