Պատահարներ
Ձերբակալվել են Արմավիրում զինված ավազակային հարձակում կատարելու մեջ կասկածվողները
Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ապրիլի 3-ին Արմավիրի բաժին են բերման ենթարկել 2 քաղաքացու՝ Արմավիրի մարզի Լենուղի գյուղի բնակիչ՝ 21-ամյա Սարգիս Աբելյանին ու Արմավիր քաղաքի…
Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ապրիլի 3-ին Արմավիրի բաժին են բերման ենթարկել 2 քաղաքացու՝ Արմավիրի մարզի Լենուղի գյուղի բնակիչ՝ 21-ամյա Սարգիս Աբելյանին ու Արմավիր քաղաքի բնակիչ՝ 18-ամյա Հակոբ Խաչատրյանին։ Ինչպես հայտնում է SHAMSHYAN. com–ը,վ երջինները կասկածվում են այս տարվա մարտի 21-ին Արմավիր քաղաքի 107-րդ թաղամասի թիվ 204 տան բնակիչներ՝ 49-ամյա Կարապետ Մարգարյանի և 35-ամյա Լաուրա Գրիգորյանի նկատմամբ հրազենի գործադրմամբ ավազակային հարձակում կատարելու մեջ։ Կասկածյալները քննիչի որոշմամբ ձերբակալվել են։
Նշենք, որ մարտի 21–ին, ժամը 20:10-ի սահմաններում, 2 դիմակավորված անձինք, մեկը զինված հրացանով, մյուսը՝ ատրճանակով, մտել էին Արմավիր քաղաքի 107 թաղամասի 204 տուն։Տանտերը՝ 49-ամյա Կարապետ Մարգարյանը, դիմադրություն էր ցուցաբերել, ինչի արդյունքում էլ հնչել էին կրակոցներ, այնուհետև 2 անձինք դիմել էին փախուստի: Փաստի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավազակային հարձակում կատարելու և ապօրինի զենք-զինամթերք կրելու, պահելու, օգտագործելու հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր խարդախություններ՝ ՎՏԲ բանկի Սիսիանի մասնաճյուղում․ Բացահայտում
Ավրորա Մեդիայի աղբյուրները հայտնում են, որ մոտ մեկ շաբաթ առաջ "ՎՏԲ" բանկի Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի մասնաճյուղում աղմ...
Երևանում Բժշկական համալսարանի ուսանողուհի է մահացել . Sputnik Armenia
Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` Մանանդյան փողոցի թիվ 25Ա շենքի բն...
Ողբերգական դեպք Երևանում. ընտանիքի 2 անդամ հոսպիտալացվել է, մեկը՝ մահացել
Քիչ առաջ արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։50-ի սահմաններում Երևանի 103 շտապօգնության բժիշկնե...
Խոշոր հրդեհ Արագածոտնի մարզում. հրշեջները հյուրասենյակում հայտնաբերել են տանտիրուհու ամբողջովին այրված դին
Այսօր՝ ապրիլի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների ն...
Ավելին Պատահարներ բաժնից
Շոգի հետևանքով ԵՄ-ի տնտեսական կորուստները կարող են հասնել 180 մլրդ եվրոյի
Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0