Քաղաքականություն
Հայտնի է, երբ կխոսի Սերժ Սարգսյանը. ՀՀԿ-ն մեկնում է Արցախ.«Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր, ապրիլյան պատերազմի 3-րդ տարելիցի առիթով, հանրապետականները մեծ պատվիրակությամբ` Էդուարդ Շարմազանով, Արտակ Զաքարյան, Մարգարիտ Եսայան եւ այլք, մեկնում են Արցախ…
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր, ապրիլյան պատերազմի 3-րդ տարելիցի առիթով, հանրապետականները մեծ պատվիրակությամբ` Էդուարդ Շարմազանով, Արտակ Զաքարյան, Մարգարիտ Եսայան եւ այլք, մեկնում են Արցախ, կհանդիպեն արցախյան ղեկավարության, քաղաքական ուժերի հետ, կայցելեն Թալիշ. պատվիրակությունը 3 տարի առաջ այս օրերին կրկին Թալիշ էր այցելել, որից հետո Շարմազանովը հայտարարել էր դրամահավաք` Թալիշը վերականգնելու համար:
Գնում եք տեսնեք ի՞նչ է արվել, թե՞ «պատասխան» այց է «Իմ քայլի» արցախյան այցին։ «Բացարձակապես. նախ` Թալիշում բավականին գործ է արվել այս ընթացքում, եւ հետո` այցը վաղուց էր պլանավորված»: Արդեն ակտիվացե՞լ եք։ «Ավելի ենք ակտիվանալու»: Իսկ Սերժ Սարգսյանը ե՞րբ կխոսի։ «Կխոսի, երբ իրավիճակը թելադրի, կարծում ենք` մայիս-հունիս ամիսների միջակայքում, Քաղաքացու օրը թող տոնեն՝ նոր»,- ասաց ՀՀԿ-ականը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
«Սպայկա» ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել
ՊԵԿ հետաքննական վարչություն կողմից իրականացրած ստուգումների արդյունքում «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին մեղ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Նիկոլ Փաշինյանը Երևանի Հանրապետական մարզադաշտում էր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Հանրապետական մարզադաշտ և հետևել ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նաիրի Հունանյանը ԱԱԾ գործակա՞լ է եղել․ պատասխանում է Արթուր Վանեցյանը
Այո, տեղեկություններ ունեմ, բայց ես ոչ կհաստատեմ Շիրխանյանի խոսքերը, ոչ կհերքեմ: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ...
Ղարաբաղի ամեն գյուղում, ամեն քաղաքում կծածանվի Ադրբեջանի դրոշը․ Մեհրիբան Ալիևա
Ադրբեջանի նախագահի տիկին, առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան այցելել է երկրի զինված ուժերում ծառայության տարիներին հաշման...