Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ մարտի 31-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմիննների ընտրություններում «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության հաղթանակի կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Երկու նախագահները հեռախոսազրույցում վերահաստատել են, որ թուրք-ադրբեջանական հարաբերություններն ավելի են զարգանալու և ամրապնդվելու։ ՏԻՄ ընտրություններում «Ազգայնական շարժում» (ԱՇԿ-MHP) կուսակցության հետ դաշինք կազմած ԱԶԿ-ն, չնայած հաղթանակ տարավ, այնուամենայնիվ, մի շարք խոշոր քաղաքներում, ինչպիսիք են Ստամբուլը, Անկարան, Իզմիրը, իշխող կուսակցությունը տանուլ տվեց։ Նշյալ քաղաքներում, նախնական արդյունքներով, հաղթել են ընդդիմադիր քեմալան «Ժողովրդահանրապետական» կուսակցության թեկնածուները։

Քաղաքականություն