Կենտրոնում և Էրեբունիում ջրամատակարարումը կվերականգնվի 20։00-23։00-ը
Երևանի Կենտրոն և Էրեբունի վարչական շրջաններում «Արզնի 1-Երեւան» ջրատարի վթարի հետևանքով դադարեցված ջրամատակարարումը ապրիլի 1-ի ժամը 20.00-23.00-ը կվերականգնվի։ Ջրամատակարարումը լիարժեքորեն կվերականգնվի ապրիլի 2-ի ժամը 24։00-ին Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Վեոլիա Ջուր» ընկերության հանրային կապերի ծառայությունից։ Այդ աշխատանքների շրջանակներում, ինչպես հայտնել է «Արեւելք» տարածաշրջանային տնօրինության «Կենտրոն» տեղամասի պետ Արթուր Զակեոսյանը, այստեղ գտնվել է հնարավորություն երեկոյան ժամ 8.00-23.00 ջրով ապահովել հետեւյալ տարածքները. • Կենտրոն վարչական շրջան՝ Զավարյան, Վրացյան, Կորի, Արհեստավորների, Ռոստոմի, Ծխախոտագործների, Աղյուսագործների, Շարա-Տալյան փողոցներ, Տիգրան Մեծի պող. 15-80, Խորենացի 26-144, Չարենցի 90-165, Վարդանանց 18-130, Եր. Քոչար 9-27, Քաջազնունի 9-110, Քրիստափորի 1-150 համարներ, Տիգրան Մեծի, Նար-Դոսի 1-3 եւ Խորենացի 1-4 նրբանցքներ; • Էրեբունի վարչական շրջան՝ Լիսինյան, Լոմոնոսով, Աճեմյան, Երկաթգծի, Նար-Դոս, Բուռնազյան, Միչուրին, Ծատուրյան, Գետառի, Բեռնակիրների, Խորենացի 205-231, Գլինկա 1-25 համարներ: Ընդ որում, բացառված չէ, որ մի շարք այլ վայրերում էլ նշված ժամերին վերսկսվի ջրամատակարարումը: Այնուամենայնիվ, թե այս եւ թե մյուս տարածքներում ջրամատակարարումը լիարժեքորեն կվերականգնվի ապրիլի 2-ին, ժամը 24.00-ին»: