Պատահարներ
Գյումրիում 10–ամյա տղային կախված են գտել
Գյումրիում այսօր՝ մարտի 29–ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Հինգերորդ դասարանցի որդուն մայրը գտել է մահացած: Այս մասին հայտնում է «Sputnik Արմենիային»։ Նախնական վարկածով՝ 10-ամյա տղան ապրում է�…
Գյումրիում այսօր՝ մարտի 29–ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Հինգերորդ դասարանցի որդուն մայրը գտել է մահացած: Այս մասին հայտնում է «Sputnik Արմենիային»։
Նախնական վարկածով՝ 10-ամյա տղան ապրում էր մոր հետ, որն աշխատում է Գյումրու հիվանդանոցում՝ որպես բուժքույր։
Այսօր՝ մարտի 29-ին, ժամը 16:30-ի սահմաններում մայրը մտել է տնակ և տեսել որդու դին՝ պարանոցը գոտիով փաթաթված։ Երեխայի մարմնի վրա բռնության հետքեր չեն եղել։
Նա տուն գալուց առաջ զանգել էր աշխատավայրում գտնվող մորն ու ասել, որ շախմատի մրցաշարում հաղթել է։ Երեխան սովորում էր Գյումրու թիվ 24 դպրոցի 5-րդ դասարանում, ծնվել էր 2008 թվականին:
Շտապ բուժօգնության աշխատակիցները արձանագրել են, որ երեխան մահացած է եղել մինչև շտապօգնության հասնելը, սակայն այն, որ երեխան կախված է եղել՝ Գյումրու «Շտապ օգնության» կայանի ղեկավարը չի հաստատել։
Փոխարենը այդ փաստը հաստատել է Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը: Նա տեղեկացրել է, որ գործի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ինքնասպանության հասցնել): Կատարվում է նախաքննություն: «Հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ՝ օպերատիվ միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ»,-ասել է Գաբրիելյանը:
Նմանատիպ հոդվածներ
«Դանակով խփել է քնած մարդու վզին․․». մանրամասներ «Երևան սիթի»-ում կատարված դաժան սպանությունից
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Նոր Նորք վարչական շրջանում գտնվող նստավայրում Արմեն Վարդապետյանի նախագահությամբ...
Արտակարգ դեպք Երևանում․ 18-ամյա ուսանողը դանակահարել է 22-ամյա երիտասարդին
Վիճաբանություն-ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Երեկ, մարտի 29-ին ժամը 12։00-ի սահմաններում «Միքայե...
Ապօրինի գործող ձկնաբուծարան է հայտնաբերվել. նյութեր են նախապատրաստվում
Գողթ համայնքի տարածքում ապօրինաբար ձկնաբուծարան է գործել: Այս առնչությամբ, Բնապահպանության նախարարության տեղեկատվության...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրդեհ Մոսկվայում
Մոսկվայում այրվում է «Օլիմպիյսկի» մարզահամալիրը, որն ամենամեծն է Ռուսաստանում: Նշենք, որ տուժածների և հրդեհի բռնկման պատ...
Ավելին Պատահարներ բաժնից
Շոգի հետևանքով ԵՄ-ի տնտեսական կորուստները կարող են հասնել 180 մլրդ եվրոյի
Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0