Պատահարներ
Խոշոր ավտովթար` Սյունիքում. 2 մարդ հոսպիտալացվել է
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հետաքննիչ Կոստանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում մարտի 25-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Ժամը 12։30-ի…
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հետաքննիչ Կոստանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում մարտի 25-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։
Ժամը 12։30-ի սահմաններում Կապանի բնակիչ 32-ամյա Արա Հարությունյանը իր վարած Toyota Vitz մակնիշի 32 NN 444 համարանիշի ավտոմեքենայով Կապան-Քաջարան ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե պատնեշին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա․ Հարությունյանն ու նրա ուղևոր 31-ամյա Վահագն Դավթյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Կապանի բշժկական կենտրոն։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ա․ Հարությունյանն աշխատում է «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ում որպես օպորատոր, իսկ Վ․ Դավթյանը «Աստղաբերդ» հիդրոկայանի տնօրեն։
Նմանատիպ հոդվածներ
Կայծակնահարվել է Սոչի մեկնող ինքնաթիռը
Կազանից Սոչի մեկնող ինքնաթիռը կայծակնահարվել է։ РБК-ի փոխանցմամբ` օդանավը կարողացել է բարեհաջող վայրէջք կատարել, առանց ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մողեսիկը» ներկայացել է ոստիկանություն
«Քուին բուրգեր» արագ սննդի կետի դիմաց տեղի ունեցած սպանության քրեական գործում որպես մեղադրյալ հետախուզվող՝ ընկերական շրջ...
Վթարի պատճառով 6 ժամ ջուր չի լինելու հետևյալ հասցեներում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
ՀԷՑ-ը զգուշացնում է` վաղը լույս չի լինի հետևյալ հասցեներում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 28-ին պլանային և վերանորոգման աշխատ...
Ավելին Պատահարներ բաժնից
Շոգի հետևանքով ԵՄ-ի տնտեսական կորուստները կարող են հասնել 180 մլրդ եվրոյի
Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0