Հասարակություն
Հայտարարություն` ԱԺ-ի սանմաքրման աշխատանքների վերաբերյալ
Gohar Vardanyan
317 դիտում
«Քլիներս» ՍՊԸ հայտարարություն է տարածել ՀՀ Ազգային Ժողովի սանմաքրման աշխատանքների վերաբերյալ: Հայտարարությունում մասնավորապես ասվում է.
«Հաշվի առնելով վերջին օրերին Ազգային Ժողովի աշխատակազմի մաքրուհիների բողոքները և դրանց շուրջ ձևավորված հանրային հնչեղությունը՝ անհրաժեշտ ենք համարում հանդես գալ պարզաբանումներով.
«Քլիներս» ՍՊ ընկերությունը 2018 թվականի սեպտեմբերին մասնակցել և հաղթող է ճանաչվել ՀՀ ԱԺ աշխատակազմի կողմից հայտարարած ԱԺ վարչական շենքի սանմաքրման մրցույթում, առաջարկելով 7 մասնակիցների թվում ամենացածր գինը:
«Քլիներս» ՍՊԸ հիմնադրվել է 2014 թվականին և հանդիսանում է տվյալ ոլորտի մասնագիտացված ընկերություն, պատվիրատուների լայն ցանկով (ինչպես պետական, այնպես էլ մասնավոր կազմակերպությունների): Միաժամանակ հարկ ենք համարում հայտնել, որ ընկերությունն իր գործունեության մեջ կաշկանդված չէ որևիցե կապերով թե նախկին, թե ներկայիս իշխանությունների ներկայացուցիչների հետ: Առավել ևս, պաշտոնապես հայտարարում ենք, որ «Քլիներս» ՍՊԸ պայմանագրային պարտավորություններից դուրս որևիցե պարտավորություն չի ստանձնել ԱԺ ղեկավարության թե նախկին, թե ներակայիս վարչակազմի ներկայացուցիչների հետ:
Ընկերության ԱԺ աշխատակազմի հետ կնքված պայմանագրով, ընկերությունը պարտավորվում է ապահովել ԱԺ շենքի սանմաքրման աշխատանքները առնվազն 60 աշխատակցով 105 հազար դրամ դրույքաչափով: Քանի որ աշխատանքի տևողությունը կազմում է 2 ժամ, ապա ընկերությունը որոշել է, համապատասխան դրույքաչափի հաշվարկով, վարձատրել մաքրուհիներին կես դրույքաչափ: Այլ պարտավորություն (պաշտոնական կամ ոչ պաշտոնական) ընկերությունը չի ստանձնել և առաջնորդվում է բացառապես կողմերի միջև կնքված պայմանագրով: Այս թեմայով տարբեր շահարկումները համարում ենք ուղղորդված և կողմնակալ՝ միտված ընկերության բնականոն աշխատանքը խաթարելուն:
Ընկերությունը նաև հայտնում է, որ իր աշխատանքը խոչընդոտելու, կողմերի պայմանագրային պարտավորությունները չկատարելու դեպքում կդիմի խնդրի դատական կարգով լուծմանը»:
Նմանատիպ հոդվածներ
Փաստաբանի միջոցով կաշառքը փոխանցվել է դատավորին. ԱԱԾ-ն մանրամասներ է ներկայացրել
Gohar Vardanyan
622
Պարգևատրումներ եղել են և կլինեն, բայց խելամտության շրջանակում. Անանյան
Gohar Vardanyan
1 րոպե
285
Նման երկոտանի «անասունները» պետք է կրեն քրեական պատասխանատվություն. Նաիրա Զոհրաբյան
Gohar Vardanyan
1 րոպե
833
Կին վարորդը կայանման փոխարեն մեքենայով մխրճվել է խանութի մեջ․ Ականատես
Gohar Vardanyan
1 րոպե
8,234
Ավելին Հասարակություն բաժնից
Հայաստանի մի շարք շրջաններում թույլ ձյուն է տեղում
1 րոպե
313
Ստամբուլից «Turkish Airlines»-ի առաջին չվերթը ժամանել է «Զվարթնոց»
1 րոպե
348
5.0
Էփշտեյնի գործի ֆայլերը հայտնվել են հաքերի հասանելիության տակ․ Reuters
1 րոպե
476
Կասեցվել է «Գրիլ․ամ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
1 րոպե
900