Հասարակություն
Առանց լիցենզիայի 8 տեղանոց մեքենաների ուղևորափոխադրումները օրենքի բացի հետևանք են. Արշակյան
Առանց լիցենզիայի փոքր 8 տեղանոց մեքենաներով ուղևորափոխադրումների իրականացումն օրենսդրական բացի հետևանք են: Այս մասին այսօր կառավարության արտահերթ նիստից հետլրագրողներին հայտնեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը:
«Դա պարբերական բնույթ է կրում, նույն տեղից անընդհատ ուղևորափոխադրումներ են կատարում և խանգարում են մրցույթով շահած, լիցենզավորված ընկերություններին: Դա օրենսդրական բաց է իրականում: Հիմա նաև այդ ուղղությամբ լուրջ աշխատանք է տարվում, որպեսզի այդ բացը լրացվի և վնաս չհասցնենք մեր կանոնավոր ուղևորափոխադրողներին»,- նշեց նախարարը:
Հիշեցնենք, որ Արմավիր-Երևան ուղևորափոխադրումներ իրականացնող երթուղայինի վարորդները դժգոհություն էին հայտնել, որ չեն կարողանում աշխատել անհատ վարորդների պատճառով: Նրանք նշում էին, որ ներդրումներ են կատարել և այժմ սնանկացման եզրին են, իսկ ոստիկանությունը և նախարարությունը ոչինչ չեն ձեռնարկում՝ լիցենզիա չունեցողների կողմից փոխադրումներ իրականացնելու բացառելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Փաստաբանի միջոցով կաշառքը փոխանցվել է դատավորին. ԱԱԾ-ն մանրամասներ է ներկայացրել
Պարգևատրումներ եղել են և կլինեն, բայց խելամտության շրջանակում. Անանյան
Նման երկոտանի «անասունները» պետք է կրեն քրեական պատասխանատվություն. Նաիրա Զոհրաբյան
Կին վարորդը կայանման փոխարեն մեքենայով մխրճվել է խանութի մեջ․ Ականատես
Ավելին Հասարակություն բաժնից
Մեքենաներից մեկը գլորվել է ձորը․ խոշոր վթար՝ Հրազդան-Չարենցավան ավտոճանապարհին
ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Ի՞նչ է ասել Սամվել Կարապետյանը դատարանում
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են բերման ենթարկում «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյան
5.0