Պատահարներ
200 արգելափակված ավտոմեքենա Երևան-Մեղրի ավտոճանապարհին
Մարտի 25-ին` ժամը 15:47-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սարավան-Սարալանջ ավտոճանապարհին բեռնատարը ձնաբքի հետևանքով սահել է և երկկողմանի փակել ավտոճանապարհը: Արտակարգ իրավիճակների…
Մարտի 25-ին` ժամը 15:47-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սարավան-Սարալանջ ավտոճանապարհին բեռնատարը ձնաբքի հետևանքով սահել է և երկկողմանի փակել ավտոճանապարհը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, որը ճանապարհին առաջացած խցանման պատճառով ճանապարհի մոտ 500 մետրը շարունակել է ոտքով:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 163-րդ կմ-ին «Renault» մակնիշի բեռնատարը «Վայքի ՃՇՇ»-ի հատուկ տեխնիկայի օգնությամբ ուղղվել է և ճանապարհը դարձել է երթևեկելի:
Պարզվել է, որ ճանապարհահատվածում կա արգելափակված մոտ 200 ավտոմեքենա: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Ford Transit» մակնիշի (2 ուղևոր) և «Isuzu» մակնիշի (3 ուղևոր) ավտոմեքենաները։
Փրկարարները «Վայքի ՃՇՇ»-ի և Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ մոտ 200 ավտոմեքենայի ցուցաբերել են համապատասխան օգնություն:
Նմանատիպ հոդվածներ
Կայծակնահարվել է Սոչի մեկնող ինքնաթիռը
Կազանից Սոչի մեկնող ինքնաթիռը կայծակնահարվել է։ РБК-ի փոխանցմամբ` օդանավը կարողացել է բարեհաջող վայրէջք կատարել, առանց ա...
Վրաերթի ենթարկված 15-ամյա տղան հիվանդանոցի ճանապարհին մահացել է
Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Մարտունի քաղաքի բնակիչ, 24-ամյա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մի քանի տոննա մանկական սնունդ ՌԴ դիահերձարանններից մեկում
ՌԴ Յուգորսկ քաղաքի դիահերձարանում մի քանի տոննա մանկական սնունդ է հայտնաբերվել: Ահազանգը հնչեցրել էր տեղի բնակիչներից մե...
Մի քանի ժամ լույս չի լինի հետևյալ հասցեներում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 26-ին պլանային և վերանորոգման աշխատ...
Ավելին Պատահարներ բաժնից
Շոգի հետևանքով ԵՄ-ի տնտեսական կորուստները կարող են հասնել 180 մլրդ եվրոյի
Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0