Պատահարներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մի քանի տոննա մանկական սնունդ ՌԴ դիահերձարանններից մեկում

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մի քանի տոննա մանկական սնունդ ՌԴ դիահերձարանններից մեկում
ՌԴ Յուգորսկ քաղաքի դիահերձարանում մի քանի տոննա մանկական սնունդ է հայտնաբերվել: Ահազանգը հնչեցրել էր տեղի բնակիչներից մեկը: Այս մասին հայտնել է շրջանային ժողովի պատգամավոր Անտոն Պանտինը, որը…
ՌԴ Յուգորսկ քաղաքի դիահերձարանում մի քանի տոննա մանկական սնունդ է հայտնաբերվել: Ահազանգը հնչեցրել էր տեղի բնակիչներից մեկը: Այս մասին հայտնել է շրջանային ժողովի պատգամավոր Անտոն Պանտինը, որը ոստիկանության աշխատակիցների հետ մասնակցել է դիահերձարանում իրականացված ստուգումներին: «Այս հիմնարկությունն աշխպատում է իր բնականոն հունով: Թե՛ դիահերձարանը, թե՛ դատաբժշկական փորձագիտական բաժանմունքը աշխատում են ամեն օր: Այնտեղ պահվում են ֆորմալին, տիմոլ, ֆենոլ, սուլեմա և այլ խիստ թունավոր նյութեր, որոնք օգտագործվում են դիակների մշակման համար: Այդ նյութերի անգամ չնչին գոլորշիացումը կարող է վտանգավոր լինել մարդկանց, առավել ևս՝ երեխաների համար»,- ընդգծել է Պանտինը: Այս պահին իրավապահները հիմա փորձում են պարզել, թե երբվանից և ում նախաձեռնությամբ և ամենակարևորը ի՞նչ նպատակով են մանկական սննդի տոննաներ կշռող արկղերը հայտնվել այս հաստատությունում:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250