Պատահարներ
73–ամյա քաղաքացու ջերմոցում հայտնաբերվել է 13 կգ-ից ավելի կանեփ
Ոստիկանության Արարատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մարտի 22-ին Արարատի մարզում հայտնաբերված խոշոր չափի թմրանյութերի փաստով: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ հղում…
Ոստիկանության Արարատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մարտի 22-ին Արարատի մարզում հայտնաբերված խոշոր չափի թմրանյութերի փաստով: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին, ոստիկանության Արարատի մարզային վարչության, ոստիկանութան Արարատի բաժնի և ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության ծառայողները, ստացած օպերատիվ տվյալներն իրացնելով, զննության են ենթարկել Արարատի մարզի Լուսառատ գյուղի բնակիչ, 73-ամյա Ժորա Ավետիսյանին պատկանող տան բակն ու առկա կիսակառույց շինությունները: Զննությամբ շինություններից մեկից, որը օգտագործվում է որպես ջերմոց, հայտնաբերվել է տնկված կանեփի 414 բույս, որի ընդհանուր քաշը կազմել է մոտ 12 կգ 300 գ: Ջերմոցին կից շինությունից ակնհայտ տեսանելի վայրում դրված երկաթյա տարայի (տաշտ) միջից հայտնաբերվել է կանեփի 41 բույս, որոնց ընդհանուր քաշը կազմել է մոտ 1100 գ:
Նմանատիպ հոդվածներ
Քիչ առաջ դանակահարությունՙ Երևանում. 3 մարդ հոսպիտալացվել է
Shamshyan. com-ի տեղեկություներով` քիչ առաջ Երևանի «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 3 քաղաքացի: Աղբ...
Սպանության սպառնալիքներ Արտակ Զեյնալյանի հասցեին. կասկածյալի անձը հայտնի է
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում ՀՀ արդարադատության նախարար Արտակ...
Թալանված վճարային տերմինալը հայտնաբերվել է Թոխմախի «Աղի Լճեր»-ում
Երեւանում, այսօր՝ մարտի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. Ժամը 11։20-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահա...
Ավտովթարՙ ոստիկանությունից Արաբկիրի բաժնի դիմաց. Վիրավոր
Այսօր՝ մարտի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում. տեղեկացնում է shamshyan.com-ը: Ժամը 18:00-ի սահմաններում, Ազատությ...