Քաղաքականություն
Զինվորներին պատժել են Արցախ ուղարկելո՞վ. սպաներ են պաշտոնանկ արվել. ՊՆ
Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է արել. Հայաստանի ԶՈւ-երում կարգազնացությունները և անհնազանդությունները անթույլատրելի են և պատժվելու են…
Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է արել.
Հայաստանի ԶՈւ-երում կարգազնացությունները և անհնազանդությունները անթույլատրելի են և պատժվելու են օրենքի ողջ խստությամբ: Նշված դեպքի կապակցությամբ, որը այնքան էլ ճիշտ չի ներկայացվել մամուլում, զորամասի վերադաս հրամանատարության կողմից անցկացվել է համապատասխան ծառայողական քննություն և որոշվել է պատժել ինչպես շարքային զինծառայողների, այնպես էլ հրամանատարական կազմին: Մի քանի սպաներ պաշտոնանկ են արվել:
Զգուշացնում ենք, որ ԶՈւ-երի կարգապահության ու մարտունակության նկատմամբ ցանկացած ոտնձգություն իրականացնող զինծառայող, հետայսու էլ խստագույն պատժվելու է: Նման երևույթներն անթույլատրելի են:
Հետգրություն. Ելույթ ունեցող ծնողի որդին, որպես զինծառայող մշտապես օգտվելով իր իրավունքներից, որպես միակողմանի ծնողազուրկ, ողջ ծառայության ընթացքում իրեն դրսևորել է որպես կարգազանց զինծառայող:
Հիշեցնենք, որ այսօր Կառավարության շենքի մոտ բողոքելու են գալու Մեղրիում ծառայող զինվորների հարազատները։ Epress.am-ի թղթակցին պատմել է մայրերից մեկը, նա մի քանի օր լուր չի ունեցել որդուց, որին գտել է կալանքի տակ Ստեփանակերտի Ռազմական ոստիկանությունում։
Երկու օր առաջ կինը հանդիպել է որդուն և պարզել, որ գնդի մի քանի հարյուր զինվորներ դրանից մոտ մեկ շաբաթ առաջ ապստամբել են սպաներից մեկի վարքի դեմ, բոլորով լքել են զորամասը և վերադարձել՝ հետևելով հրամանատարի հորդորներին։ Նույն օրը՝ կեսգիշերին մոտ գունդը շարում են, մեջից ընտրում են 20 զինվորի, պատռում համազգեստները և ավտոբուսով ուղարկում Կապանի Ռազմական ոստիկանություն, որտեղից մի մասին ուղարկում են Ստեփանակերտ։
Ծնողի տվյալներով, նրանց, ովքեր մնացին Կապանում, սպառնում են դատով, մնացածին որպես պատիժ կբաշխեն առաջնագծի զորամասերով։
Տեսանյութում կինը մանրամասնում է գնդի սպաների այլ ապօրինությունների մասին։
Ավելի ուշ զինվորի մայրը կապ է հաստատել կալանավորված մյուս զինվորների ծնողների հետ, ում երեխաները ահազանգել են, որ ամեն պահի իրենց կարող են տեղափոխել այլ տեղեր։ Ծնողներից ոմանք Երևանից չեն և չեն կարող վաղը գալ բողոքի Կառավարության շենքի մոտ ֆինանսական պատճառներով։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նաիրի Հունանյանը ԱԱԾ գործակա՞լ է եղել․ պատասխանում է Արթուր Վանեցյանը
Այո, տեղեկություններ ունեմ, բայց ես ոչ կհաստատեմ Շիրխանյանի խոսքերը, ոչ կհերքեմ: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ...
Երևանում ներկում են «կարմիր գծերը», վարչապետին էլ հորդորում են կատարել խոստումը և վերացնել դրանք
Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերից տեղեկանում ենք, որ «Հանուն արդարության» հասարակական...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շարմազանովն առաջարկել է Փաշինյանի ծննդյան օրը ՀՀ ամենակարևոր տոն հռչակել
Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան լայվի միջոցով «ամփոփել է քաղաքական ու աշխատանքային շաբ...
Ոչ ֆորմալ հանդիպում. Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյան ու Մամուկա Բախտաձե
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի կառավարության ղեկավար Մամուկա Բախտաձեն մարտի 24-ին ոչ ֆորմալ հանդիպում են ունեցել Տա...