Քաղաքականություն
Ոչ ֆորմալ հանդիպում. Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյան ու Մամուկա Բախտաձե
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի կառավարության ղեկավար Մամուկա Բախտաձեն մարտի 24-ին ոչ ֆորմալ հանդիպում են ունեցել Տավուշի մարզի Ենոքավան համայնքում: Ինչպես հայտնում են վարչապետի աշխատակազմի…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի կառավարության ղեկավար Մամուկա Բախտաձեն մարտի 24-ին ոչ ֆորմալ հանդիպում են ունեցել Տավուշի մարզի Ենոքավան համայնքում:
Ինչպես հայտնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցները քննարկել են հայ-վրացական հարաբերությունների օրակարգային տարբեր հարցեր, անդրադարձել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների:
Նիկոլ Փաշինյանը և Մամուկա Բախտաձեն ընդգծել են հայ-վրացական հարաբերությունների կարևորությունը բոլոր ոլորտներում և համոզմունք հայտնել, որ հետագա ակտիվ փոխգործակցութունը կնպաստի երկու հարևան ու բարեկամ պետությունների միջև մի շարք ուղղություններով համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը:
Այս համատեքստում, կողմերը կարևորել են ոչ միայն պաշտոնական, այլ նաև նման ոչ ֆորմալ հանդիպումների հաճախակի անցկացումը:
Նիկոլ Փաշինյանի և Մամուկա Բախտաձեի նախորդ ոչ ֆորմալ հանդիպումը տեղի էր ունեցել ընթացիկ տարվա հունվարի 15-ին` Վրաստանի Բոլնիսի քաղաքում:
Նմանատիպ հոդվածներ
Աննա Հակոբյանը պաշտոնական կայքէջ կունենա
Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ արդեն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մամուկա Բախտաձեի հետ լավ օր անցկացրինք Ենոքավանում․ Փաշինյան
Վրացի գործընկերոջ հետ վարչապետ Փաշինյանը լավ օր է անցկացրել Ենոքավանում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Նիկոլ...
ԱԺ-ում քննարկվում է Կառավարության ծրագրի կատարման ընթացքի մասին զեկույցը
Մեկնարկել է ՀՀ Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը, որի օրակարգում է Հայաստանի Հանրապետ...
Երևանում ներկում են «կարմիր գծերը», վարչապետին էլ հորդորում են կատարել խոստումը և վերացնել դրանք
Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերից տեղեկանում ենք, որ «Հանուն արդարության» հասարակական...