Քաղաքականություն

Երևանում ներկում են «կարմիր գծերը», վարչապետին էլ հորդորում են կատարել խոստումը և վերացնել դրանք

Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերից տեղեկանում ենք, որ «Հանուն արդարության» հասարակական վերահսկողական նախաձեռնությունը հայտարարված համապետական շաբաթօրյակի շրջանակում…
Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերից տեղեկանում ենք, որ «Հանուն արդարության» հասարակական վերահսկողական նախաձեռնությունը հայտարարված համապետական շաբաթօրյակի շրջանակում կատարում է ակցիա-հիշեցում՝ կարմիր գծերով սահմանազատված ավտոկայանատեղիների վերացման անհրաժեշտության դեմ: Նախաձեռնության անդամները պնդում են` իրենք իրականացնում են հասարակական պահանջ, այս պահանջը ձևավորվել է դեռևս հեղափոխությունից առաջ, և այդ մասին բազմիցս հայտարարություններ է արել երկրի ներկայիս վարչապետ, նախկին պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, որը ԱԺ հարթակից պահանջել է կարմիր գծերը վերացնել: tert am-ի թղթակիցը տեղեկացնում է, որ նրանք հավաստիացնում են, որ կա հանրային պահանջ` վերացնելու կարմիր գծերը: «Այսօր մենք դուրս ենք եկել այդ հանրային պահանջն իրականացնելու և ներկում ենք կարմիր գծերը՝ փաստելով, որ դրանք մեզ այլևս պետք չեն: Մենք օրինակ ենք ծառայում, հիշեցնում ենք վարչապետին, որ սա իր խոստումն է և պետք է կատարի»,- նշում են խմբի անդամները և նկատում, որ երբ ապամոնտաժում էին Օպերայի սրճարանները, քաղաքապետը նշում էր, որ իրականացնում են հանրային պահանջ, և դա ոչ թե քաղաքապետարանի ու վարչապետի որոշումն է, այլ ժողովրդի պահանջը: «Հիմա վաղուց ժողովրդի պահանջն է եղել, որ չլինեին այս կարմիր գծերը, ի՞նչն է խնդիրը, որ չի սկսվում կարմիր գծերի հանման մեկնարկը. մենք տալիս ենք այդ մեկնարկը»,- ասացին նրանք և հավելեցին, որ միգուցե վարչապետը մոռացել է, բայց սա կլինի հիշեցում: «Պարո´ն վարչապետ, կատարեք Ձեր խոստումները, ժողովուրդը Ձեզնից դա է սպասում»,- ասաց խմբի անդամներից մեկը: Խմբի մեկ այլ անդամ էլ հավելեց, որ հասույթը «կարմիր գծերից» տարեկան կազմում է 26 մլրդ դրամ: «Դա շաբաթական 1 մլն դոլար է, որը մեզնից յուրաքանչյուրից գողացվում է և անհասկանալի է, թե ինչի վրա են դրանք ծախսվում: Ունենք բազմաթիվ խնդիրներ, որոնց վրա գումար չի ծախսվում: Հիմա քաղաքապետ Հայկ Մարությանին ասում ենք` հաշվետու եղեք` ո՞ւր են մեր գումարները, ինչի վրա են ծախսվել»,- ասաց նա և կրկին նշեց, որ իրենք կատարում են հանրային պահանջը, որը նախահեղափոխական խոստումների շարքերում է եղել և հնչել է վարչապետի շուրթերից:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250