Գոռ Հովհաննիսյանըՙ ՍԴ դատավորի թեկնածու. Նախագահի աշխատակազմ
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը: Այս մասին ասված է ՀՀ նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան էջում արված գրառման մեջ։ «Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի եւ 213-րդ հոդվածի համաձայն` Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը»,- նշվում է գրառման մեջ:

Քաղաքականություն