Գազավորված ըմպելիք արտադրողները կդադարեցնեն բողոքի ցույցերը. Ինչ է խոստացել փոխվարչապետը. News am
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը խոստացել է Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթի գազավորված ըմպելիքների հարկման հարցը վերջնական քննարկել գազավորված ըմպելիքներ արտադրող ընկերությունների հետ, ապա նոր ուղարկել Ազգային ժողով։ Այս մասին NEWS. am-ի հետ զրույցում ասաց «Հայ կոլա» ընկերության տնօրեն Տիգրան Հովսեփյանը՝ անդրադառնալով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի աշխատասենյակում տեղի ունեցած երեկվա հանդիպմանը։
«1 ժամ քննարկումից հետո փոխվարչապետը խոստացավ, որ մինչեւ հարցը մեզ հետ եւս մեկ անգամ վերջնական չքննարկեն, Ազգային ժողով չեն ուղարկի։ Ժամկետներ չեն պայմանավորվել, սակայն հաջորդ ուրբաթ զանգահարելու եմ, որպեսզի պարզեմ՝ ինչ քննարկումներ կան»,- ասաց նա։
«Հայ կոլա» ընկերության տնօրենի խոսքով՝ հանդիպմանը ներկա էին ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը, ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը, ինչպես նաեւ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը․ «Ծավալվեց իրական քննարկում մեր 4 տեղական արտադրողների՝ «Հայ կոլա», «Մարի կոլա», «Թամադա լիմոնադներ», «Անի-Թամարա» ՍՊԸ ներկայացուցիչների հետ»,- նշեց նա։
Շարունակությունըՙ սկզբնաղբյուր կայքում: