Հասարակություն
Ճիշտ կլինի՝ հարգելի սևազգեստ մայրերին իրենց փաստաբանները ներկայացնեն. Փաշինյան
Իրավիճակը ճիշտ հասկացեք: Կա նախաքննություն եւ կա կառավարություն: Որպեսզի առաջ գնանք, ճիշտ կլինի, որպեսզի հարգելի մայրերին ներկայացնեն իրենց փաստաբանները, որոնք կասեն, թե նախաքննության մեջ ինչն է սխալ եւ ինչն է արվել ոչ պատշաճ: Մամուլի ասուլիսի ժամանակ սևազգեստ մայրերի խնդրին վերաբերող հարցի մասին ասաց վաչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ եթե փաստաբանները ներկայացնեն խնդիրը, դա կօգնի ճշմարտությունը բացահայտվելուն, եթե ինչ-որ բան այնպես չի արվել։ Փաշինյանը հիշեցրեց, որ բողոքող մայրերի հետ ամիսներ առաջ արդեն ունեցել է հանդիպում-քննարկում, որից հետո հանձնարարել է գործերի ընթացքը ստուգել․
«Հանձնարարականի պատասխանը «նորմալ» է եղել: Երբ կոնկրետ բան չի մատնանշվում, դա այլ իրավիճակ է: Ես չեմ կարող նախաքննություն վարել, դա չի բխում իմ կարգավիճակից: Ես երաշխավոր եմ, բայց պետք է կոնկրետ ասվի, թե ինչն է այդ գործերում սխալ: Կռվան պետք է լինի»,-նշեց վարչապետը:
Նմանատիպ հոդվածներ
Պարգևատրումներ եղել են և կլինեն, բայց խելամտության շրջանակում. Անանյան
Փաստաբանի միջոցով կաշառքը փոխանցվել է դատավորին. ԱԱԾ-ն մանրամասներ է ներկայացրել
Նախարարությունը որոշել է հանել տեխզննման կտրոնի տրամադրման պահանջը․ «Ժողովուրդ»
Փաշինյանին սպասարկող զրահապատ Mercedes S-Class-ը, ասում են, խնդիրներ ունի. Հրապարակ
Ավելին Հասարակություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լարված իրավիճակ` ոստիկանների ու Սամվել Կարապետյանի աջակիցների միջև
Նոր մանրամասներ` «Ուժեղ Հայաստան»-ի համակիրների մեղադրանքների վերաբերյալ
Հայտնի է՝ ովքեր են 2026 թվականի ամենաազդեցիկ մարդիկ աշխարհում
Ծառուկյանի փեսան կզրկվի միլիարդներից և անշարժ գույքերից. Դատախազություն
5.0