
Ավտովթարՙ Ապարան-Քուչակի ճանապարհին. տուժածներ չկան

Հայաստանի ԱԻՆ-ում, մարտի 17-ին, ժամը 22:24-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին «Toyota Camry» մակնիշի (վարորդ՝ Ա. Օ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում:
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված:
Ավտովթարի հետևանքով տուժածներ չկան: