
Չնայած Թրամփի սպառնալիքներին, Հնդկաստանը կգնի ռուսական նավթ

Հնդկաստանցի պաշտոնյաները հայտարարել են, որ կշարունակեն նավթ գնել Ռուսաստանից՝ չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից պատժամիջոցների սպառնալիքին: Այս մասին գրե է New York Times-ը։
Հնդիկ պաշտոնյաները շաբաթ օրը հայտարարել են, որ կշարունակեն էժան նավթ գնել Ռուսաստանից՝ չնայած նախագահ Թրամփի կողմից պատժամիջոցների սպառնալիքին, ինչը վերջին շրջադարձն է այն հարցում, որը Նյու Դելին կարծում էր, որ լուծվել է։
Պարբերաանը նշել է որ Թրամփը անցյալ շաբաթ հայտարարել է, որ իր վերջին մաքսատուրքերի շրջանակներում նա կկիրառի չնշված լրացուցիչ պատիժ Հնդկաստանի նկատմամբ, եթե նա չդադարեցնի ռուսական նավթի ներմուծումը։
Սակայն շաբաթ օրը երկու բարձրաստիճան հնդիկ պաշտոնյաներ New York Times-ին ասել են, որ իրենց քաղաքականության մեջ որևէ փոփոխություն չի եղել։