Պատահարներ
Զինծառայող Կարեն Կարապետյանի սպանության գործով մեղադրանք է առաջադրվել. ՔԿ
2019թ. մարտի 12-ին՝ ժամը 06.50-ի սահմանում N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում ծառայակցի կողմից արձակված կրակոցի հետևանքով ձախ վերին վերջույթի ու կրծքավանդակի շրջաններում հրազենային…
2019թ. մարտի 12-ին՝ ժամը 06.50-ի սահմանում N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում ծառայակցի կողմից արձակված կրակոցի հետևանքով ձախ վերին վերջույթի ու կրծքավանդակի շրջաններում հրազենային միջանցիկ մահացու վնասվածք է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Կարեն Արտակի Կարապետյանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, որի շրջանակներում իրականացված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի` էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, շարժառիթը:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ժամկետային զինծառայողին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում` դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:
Նմանատիպ հոդվածներ
21+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դաժան կադրեր Նոր Զելանդիայի մզկիթներում գնդակահարությունից
Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ մզկիթներում տեղի ունեցած հրաձգությունն ահաբե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․Աշտարակի ճանապարհին Газeль-ի վարորդը վրաերթի է ենթարկել Opel-ից դուրս շպրտված քաղաքացուն
Ներկայացնում ենք Shamshyan com –ի տեսանյութը, թե ինչպես է տեղի ունեցել ողբերգական ավտովթարը, իսկ բախման հետևանքով Opel-ը...
ՏԵՍԱՆՅՈՒԹ Բրազիլիայում հրաձգության վայրից․ 5 երեխա մահացել է
Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում երկու դեռահաս կրակ են բացել դպրոցականների ուղղությամբ, այնուհետև ինքնասպանություն են գործ...
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Կինը կամավոր հանձնել է մեծ քանակությամբ ապօրինի զենք-զինամթերք
Հանցագործությունների կանխման ու խափանման միջոցառումների շրջանակներում ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայող...
Ավելին Պատահարներ բաժնից
Շոգի հետևանքով ԵՄ-ի տնտեսական կորուստները կարող են հասնել 180 մլրդ եվրոյի
Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0