Հասարակություն
300-ի փոխարեն ընդամենը 12 մարդ․ ապամոնտաժվող սրճարաններում աշխատողների թիվը․ Կուբատյան
Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության վարչության պետ Հովսեփ Կուբատյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման հարցին, նշելով․ «300-ի…
Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության վարչության պետ Հովսեփ Կուբատյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման հարցին, նշելով․
«300-ի փոխարեն աշխատում է ընդամենը 12 մարդ։
Այսօր օպերայի տարածքում գործունեություն ծավալող տնտեսվարողները նաև պնդում էին, թե սրճարանները ապամոտաժվելու դեպքում մոտ 300 աշխատատեղ կփակվի և այդքան մարդ կմնա գործազուրկ։ Պարզվում է, որ տնտեսվարողները կամ իրենց շահը առաջ բրդելու համար փորձում են մոլորության մեջ գցել հանրությանը, կամ հարյուրավոր չգրանցված աշխատողներ ունեն։
«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի կայքեջում՝ 1000plus.am-ում տնտեսվարողի ՀՎՀՀ-ն իմանալու դեպքում կարելի է հեշտությամբ գտնել տնտեսվարողների կողմից պարտադիր վճարվող գումարները։ Հիշեցնեմ, որ ամեն աշխատակցի համար ամեն տնտեսվարող վճարում է 1000 դրամ։ Տնտեսվարողների ՀՎՀՀ-ն էլ, կարելի գտնել ՊԵԿ-ի կայքում, եթե գիտես տնտեսվարողի անունը։
Եվ այսպես, կատարելով մի քանի պարզ գործողություն պարզեցի, որ
«Անիվների վրա» ՍՊԸ-ն, որը օպերայի տարածքում զբաղեցնում է 565 քմ տարածք, 2019 թվականի հունվարի 31-ի դրությամբ ունեցել է 1 աշխատող։ Անցյալ տարի պատկերը նույն է։ Սեզոնի պիկին հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսներին նույնպես աշխատակիցների թիվը մեկն է։
«Ատլանտիս Գարդեն» ՍՊԸ-ն, որը փաստացի զբաղեցնում է 1536 քմ տարածք 2019 թվականի հունվարի 31-ի դրությամբ ունեցել է 10 աշխատող։ Անցյալ տարի՝ սրճարանային սեզոոնի պիկին՝ հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսներին աշխատակիցների քանակը եղել է 28։
«Համանվագ» ՍՊԸ-ն, որը փաստացի զբաղեցնում է 756 քմ տարածք, 2019 թվականի հունվարի 31-ի դրությամբ ունեցել է 1 աշխատող։ Անցյալ տարի՝ սրճարանային սեզոոնի պիկին՝ հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսներին աշխատակիցների քանակը եղել է երկուսը»։
Նմանատիպ հոդվածներ
ԹԱՐՄԱՑՎԱԾ. Ավտոբուսների վարորդները գործադուլ են անում. Տասնյակ մարդիկ կանգառներում են մնացել
AuroraNews-ը այսօր վաղ առավոտից ուշագրավ զանգեր է ստացել այն մասին, որ կանգառներում տասնյակ մարդիկ են մնացել, քանի որ ավ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Տաքսու կին վարորդը ստիպել է ուղևորին «զելյոնկայով» լվացվել
Ռուսաստանում տաքսու կին վարորդը ստիպել է ուղևորին լվացվել «զելյոնկայով»: Ինչպես հայտնում է НТВ` պատճառն այն է, որ տղամար...
Պարգևատրումներ եղել են և կլինեն, բայց խելամտության շրջանակում. Անանյան
Զրույցն ավելի շատ ոչ թե ՊԵԿ շրջանակում էր, այլ տնտեսական իրավիճակ, կառավարություն-տնտեսվարող սուբյեկտ հարաբերությունների...
Հրաժարվում են աշխատել Արսեն Թորոսյանի հետ. ողջ կազմով աշխատանքից ազատման դիմում են գրել. Փաստ
«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, առողջապահության նախարարության իրավաբանական վարչության աշխատակիցներ...