Ինչ է հայտարարագրել նորանշանակ փոխնախարարը․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի նորանշանակ տեղակալ Ժաննա Անդրեասյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ Ժ. ԱՆդրեասյանը հայտարարագրել է բնակարան: Ներկայացված են նաեւ տվյալներ՝ դրամական միջոցների եւ եկամտի մասին, իսկ շարժական գույք հայտարարագրված չէ:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարարը հայտարարագրել է պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ առկա 1 359 474 ՀՀ դրամ դրամական միջոց:
Պաշտոնական պարտականությունները ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչեւ պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտների հանրագումարը կազմել է 613 977 ՀՀ դրամ:
Նշված եկամտից 259 320 ՀՀ դրամը, 193 996 ՀՀ դրամը, 113 356 ՀՀ դրամը եւ 2793 ՀՀ դրամը գոյացել է չորս տարբեր աշխատավարձերից: Եկամուտների հանրագումարի նշված թվից 44 512 այլ եկամուտներ են: Ժ. Անդրեասյանը պաշտոնը ստանձնել է փետրվարի 15-ին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում