Պատահարներ
Ավտոմեքենան ընկել է ձորը. փրկարարները դեպքի վայրում են
Մարտի 9-ին, ժամը 18:13-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Նորաշենիկ գյուղի «Ջաղաց» ռեստորանի մոտ ավտոմեքենան ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է…
Մարտի 9-ին, ժամը 18:13-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Նորաշենիկ գյուղի «Ջաղաց» ռեստորանի մոտ ավտոմեքենան ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի 18-րդ կմ-ին «Mercedes E 200» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Բ., ծնված 1994 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում (մոտ 50 մ): Վարորդը և ուղևորներ՝ Ա. Յ.-ն (ծնված 1995 թ.) և Ա. Գ.-ն (ծնված 1996 թ.) ստացել են տարբեր բնույթի մարմնական վնասվածքներ:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժածները քաղաքացիների ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Կապանի ԲԿ, որտեղ բժշիկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսաստանում տղամարդիկ 60 վայրկյանում 60 միլիոն ռուբլու տեր են դարձել
Ռուսաստանի Օմսկ քաղաքում, երկու տղամարդ օրը ցերեկով թալանել են սուպերմարկետի մոտ գտնվող բանկոմատ: Այս մասին տեղեկանում ե...
Մեքենայի կեղտոտ բեռնախցիկում, գազի բալոնի վրա շարված հաց են տեղափոխում
Համացանցում տարածվել է մի լուսանկար, որտեղ երևում է, թե ինչպես են մեքենայի կեղտոտ բեռնախցիկում, գազի բալոնի վրա շարված հ...
Ողբերգական ավտովթար Երևան-Աշտարակ ճանապարհին. կան զոհեր և վիրավորներ
Խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Քասաղ գյուղի վարչական տարածքում: Ժամը 18:40-ի սա...
Դաժան սպանություն Կոտայքի մարզում. տղան սպանել է հորը
Այսօր՝ առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ոստիկանության Աբովյանի բաժին զանգ է ստացել, որ...
Ավելին Պատահարներ բաժնից
Շոգի հետևանքով ԵՄ-ի տնտեսական կորուստները կարող են հասնել 180 մլրդ եվրոյի
Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0