Հասարակություն
«Իմ քայլի» պատգամավորները միմյանց չեն ճանաչում
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արդեն 2 ամիս է անցել նոր ԱԺ-ի ձևավորումից, բայց լրագրողները, ԱԺ աշխատակազմն ու իրենք՝ պատգամավորները, միմյանց ճանաչելու խնդիր ունեն։ Ոչ մի կերպ չի ստացվում զանազանել…
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արդեն 2 ամիս է անցել նոր ԱԺ-ի ձևավորումից, բայց լրագրողները, ԱԺ աշխատակազմն ու իրենք՝ պատգամավորները, միմյանց ճանաչելու խնդիր ունեն։ Ոչ մի կերպ չի ստացվում զանազանել պատգամավորներին օգնականներից, քանզի երեկվա օգնականն այսօր պատգամավոր է, այսօրվա պատգամավորն էլ տեսքով, խելքով ու տարիքով չի տարբերվում իր օգնականից։ Միակ «բնութագրիչը», որ միջանցքով քայլողը պատգամավոր է, նրանց հագուստին ամրացված եռագույն կրծքանշանն է՝ «Ազգային ժողովի պատգամավոր» գրությամբ։ Հիմնական խնդիրը 88 հոգանոց «Իմ քայլը» խմբակցությունում է, որի պատգամավորները դեռ իրար չեն ճանաչում, անգամ միմյանց անունները նորմալ չգիտեն, հեռախոսահամարները չունեն, իրար ճանաչում են միայն կողք կողքի նստողները»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
ԹԱՐՄԱՑՎԱԾ. Ավտոբուսների վարորդները գործադուլ են անում. Տասնյակ մարդիկ կանգառներում են մնացել
AuroraNews-ը այսօր վաղ առավոտից ուշագրավ զանգեր է ստացել այն մասին, որ կանգառներում տասնյակ մարդիկ են մնացել, քանի որ ավ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Տաքսու կին վարորդը ստիպել է ուղևորին «զելյոնկայով» լվացվել
Ռուսաստանում տաքսու կին վարորդը ստիպել է ուղևորին լվացվել «զելյոնկայով»: Ինչպես հայտնում է НТВ` պատճառն այն է, որ տղամար...
4-ից 5 անգամ ավելանալու է մեքենաների արժեքը. Թանկանալու են թռչնամիսը, ալյուրը, ձեթը, ոսկե և ադամանդե զարդերը
2017 թվականին ԵՏՄ մաս կազմող Հայաստան երրորդ երկրներից ներկրվել է 37 հազարից ավելի ավտոմեքենա, իսկ 2018 թվականին՝ 65 հազ...
Ազգային ժողովը «ներեց» զորակոչից խուսափած 27 տարին լրացած անձանց
Ազգային ժողովը երկրորդ և վերջնական ընթերցմամբ միաձայն ընդունեց «Սահմանված կարգի խախտմամբ զինվորական ծառայություն չանցած...