Էդուարդ Բաբայանի գործը դատարանում է․ Հրապարակ
ԱԺ պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին պետ Էդուարդ Բաբայանի գործով մեղադրական եզրակացությունն ուղարկվել է դատարան։ Գործը մակագրվել է դատավոր Մեսրոպ Մակյանին։ Բաբայանի պաշտպան Արմեն Մելքոնյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ դատական առաջին նիստի օրը դեռ հայտնի չէ։ Նա չցանկացավ գնահատական տալ նախաքննությանը, միայն նշեց․ «Իմ պաշտպանյալը որեւէ հանցանք չի կատարել»։ Նաեւ նշեց, որ տուժող ճանաչված Վյաչեսլավ Հարությունովի հետ նախաքննության ընթացքում առերեսում տեղի չի ունեցել։ Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդուարդ Բաբայանը մեղադրվում է 50-ամյա Վյաչեսլավ Հարությունովի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու մեջ: Դեպքը տեղի էր ունեցել 2018 թ. հուլիսի 2-ին: Իսկ օգոստոսի 21-ին Էդուարդ Բաբայանը 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել կալանքից։

Պատահարներ