Պատահարներ
Պետությանը պատճառվել է 11.877.000 ՀՀ դրամի վնաս. 6 անձ ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով իրականացված լայնածավալ քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի…
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով իրականացված լայնածավալ քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսության մասնաճյուղում տեղի ունեցած ապօրինի ծառահատումների, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, կաշառք տալու և կաշառք ստանալու վերաբերյալ. հարուցվել է նոր քրեական գործ. ձերբակալվել է 6 անձ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության, ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության և ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված համատեղ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ:
Մասնավորապես՝ պարզվել է, որ նույն անտառտնտեսության մասնաճյուղի Ստեփանավանի անտառպետության տարբեր պահաբաժիններում ապօրինի կերպով հատվել են շուրջ 191 հատ տարբեր տեսակի և տրամագծերի ծառեր՝ պետությանը պատճառելով 11.877.000 ՀՀ դրամի վնաս:
Բացի դրանից, տվյալներ են ձեռք բերվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսության մասնաճյուղի պաշտոնատար անձ հանդիսացող աշխատակիցների կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, կաշառք տալու և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կաշառք ստանալու նոր դեպքերի մասին:
Իրականցվել են մեծածավալ քննչական և դատավարական գործողություններ, այդ թվում՝ հարցաքննվել են մի շարք անձինք, խուզարկություններ են իրականացվել Ստեփանավան քաղաքի և դրան հարակից գյուղերում գտնվող հիշյալ ապօրինի ծառահատումներն իրականացրած կամ դրանց հետ առնչություն ունեցող բազմաթիվ անձանց բնակարաններում:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 312-րդ հոդվածի 1-ին մասով և որոշում կայացվել՝ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործին միացնելու վերաբերյալ:
Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում 6 անձ ձերբակալվել է, որոնք ցուցմունք են տվել դեպքի վերաբերյալ:
Ապօրինի ծառահատումների արդյունքում պետությանը պատճառված վնասի մի մասը վերականգնվել է:
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են ակտիվ քննչական միջոցառումներ՝ բոլոր հանգամանքները պարզելու, հնարավոր այլ հանցակիցներին հայտնաբերելու ուղղությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Արտակարգ դեպք Երևանում. 14-ամյա աշակերտը տեղափոխվել է հիվանդանոց
Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նութեր են նախապատրաստվում երեկ՝ մարտի 4-ին, Երևանում տեղի ունեցա...
«Լվացված» 9 մլրդ դոլարից 300 մլն դոլարը Հայաստան է եկել. Баграмян 26
Հայազգի գործարար Ռուբեն Վարդանյանի ներդրումային մասնավոր բանկի՝ «Տրոյկա դիալոգի» սխեմայի միջոցով Հայաստան է եկել 300 միլ...
Գիտակցության չգալով մահացել է. ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում
Խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Երեկ ժամը 22:30-ի սահմաններում Փարաքար գյուղի բնակիչ, 33-ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Րոպեներ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Կիևյան կամրջի վրա
Քիչ առաջ Երևանում, Կիևյան կամրջի վրա խոշոր վթար է տեղի ունեցել: Ըստ նախնական տվյալների` վթարի հետևանքով զոհեր չկան, վթար...
Ավելին Պատահարներ բաժնից
Շոգի հետևանքով ԵՄ-ի տնտեսական կորուստները կարող են հասնել 180 մլրդ եվրոյի
Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0