Պատահարներ
Խոշոր ավտովթար Երևանում. վթարից հետո BMW-ում հրդեհ է բռնկվել
Երեկ՝ մարտի 5-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։20- սահմաններում Մ. Խորենացի փողոցում՝ «Ռոսիա Մոլ»-ի դիմաց, բախվել են 48-ամյա Արթուր Առաքելյանի վարած Opel Astra G մակնիշի…
Երեկ՝ մարտի 5-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։20- սահմաններում Մ. Խորենացի փողոցում՝ «Ռոսիա Մոլ»-ի դիմաց, բախվել են 48-ամյա Արթուր Առաքելյանի վարած Opel Astra G մակնիշի առանց համարանիշների և 21-ամյա Արթուր Խաչատրյանի վարած BMW 320 մակնիշի 65 TT 505 համարանիշի ավտոմեքենաները։
Shamshyan. com-ը հաղորդում է, որ բախման հետևանքով BMW-ում հրդեհ է առաջացել և, դեպքի վայր են ժամանել թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Հրշեջները քաղաքացիների օգնությամբ մարել են BMW-ում առաջացած հրդեհը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։
Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։ Մասամբ այրվել է BMW-ի շարժիչի հատվածը։ Փաստի առթիվ ճանապարհային ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։
Նմանատիպ հոդվածներ
Արտակարգ դեպք Երևանում. 14-ամյա աշակերտը տեղափոխվել է հիվանդանոց
Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նութեր են նախապատրաստվում երեկ՝ մարտի 4-ին, Երևանում տեղի ունեցա...
«Լվացված» 9 մլրդ դոլարից 300 մլն դոլարը Հայաստան է եկել. Баграмян 26
Հայազգի գործարար Ռուբեն Վարդանյանի ներդրումային մասնավոր բանկի՝ «Տրոյկա դիալոգի» սխեմայի միջոցով Հայաստան է եկել 300 միլ...
Գիտակցության չգալով մահացել է. ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում
Խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Երեկ ժամը 22:30-ի սահմաններում Փարաքար գյուղի բնակիչ, 33-ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Րոպեներ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Կիևյան կամրջի վրա
Քիչ առաջ Երևանում, Կիևյան կամրջի վրա խոշոր վթար է տեղի ունեցել: Ըստ նախնական տվյալների` վթարի հետևանքով զոհեր չկան, վթար...
Ավելին Պատահարներ բաժնից
Շոգի հետևանքով ԵՄ-ի տնտեսական կորուստները կարող են հասնել 180 մլրդ եվրոյի
Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0