«Ղեկը աջ» նախաձեռնության անդամները բողոքի ակցիա են անցկացնում Աժ-ի դիմաց
«Ղեկը աջ» նախաձեռնության անդամներն այսօր՝ մարտի 6–ին, բողոքի ակցիա են իրականացրել Ազգային ժողովի շենքի դիմաց։ Նրանք պահանջում էին արագացնել աջ ղեկային համակարգով մեքենաների մուտքը Հայաստան թույլատրող օրենքի նախագծի ընդունումը, որը հավանություն է ստացել կառավարության նիստում, և արտահերթ նիստում հաստատել Ազգային ժողովում։ Ցուցարարները նշում էին, որ «Բագրատաշեն» անցկակետում մեքենաների կայանման համար արդեն տեղ չկա։ Ցուցարարների հետ հանդիպեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, որը նշեց, որ կան ընթացակարգային հստակ ժամկետներ, այդ հարցը պետք է քննարկվի համապատասխան հանձնաժողովներում, ապա դրվի Ազգային ժողովի նիստի օրակարգմ, այդ նախագիծը պետք է փուլերով անցնի. «Մեկ մեխանիզմ կա միայն՝ հնարավոր է արտահերթով անենք»։ Լենա Նազարյանը խնդրեց ցուցարարներին սպասել, որ ինքն այդ ընթացակարգը հստակ ճշտի. «Ես ընթացակարգը կճշտեմ, կասեմ»,–նշեց նա։ Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության փետրվարի 21-ի նիստում ընդունված որոշման համաձայն՝ ՀՀ քաղաքացիներն աջ ղեկով մեքենաներ կարող են ներմուծել մինչեւ մայիսի 1-ը։ Սա վերաբերում է այն մեքենաներին, որոնք գնվել են մինչեւ 2018 թվականի դեկտեմբերի 30-ը: 2019 թվականին ձեռք բերված մեքենաները չեն կարող ներմուծվել:

Քաղաքականություն