ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոկվայում ձերբակալվել է Ստալինին դահիճ և մարդասպան անվանած ակտիվիստը
Ռուսաստանի մայրաքաղաք մոսկվայում այսօր ձերբակալել են «Դեկոմունիզացիա» շարժման ակտիվիստներ Եվգենի Սուչկովին և Օլգա Սավչենկոյին, որոնք ծաղիկներ էին նետել Իոսիֆ Ստալինի հուշակոթողի ուղղությամբ, գրում է ռուսական Дождь հեռուստաալիքը:
Տարածված տեսանյութում երևում է, որ Սուչկովը մոտենում է արձանին, ծաղիկ նետում դրա ուղղությամբ և գոչում,-«Այրվիր դժոխքում, ժողովուրդների դահիճ, կնասպան և մանկասպան»:
Ոստիկանները նրանց բերման են ենթարկել մանր խուլիգանություն կատարելու համար, սակայն որոշ ժամանակ անց ազատ են արձակել: