Պատահարներ
Գյումրիում 2 անձի են դանակահարել. կասկածյալը 18-ամյա երիտասարդ է
Մարտի 4-ին, ժամը 17.50-ին, ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած չթափանցող վերքեր» ախտորոշմամբ Կրուպսկայա փողոցի տներից մեկից բուժօգնության է…
Մարտի 4-ին, ժամը 17.50-ին, ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած չթափանցող վերքեր» ախտորոշմամբ Կրուպսկայա փողոցի տներից մեկից բուժօգնության է տեղափոխվել 21-ամյա երիտասարդ:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ մարտի 4-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Կրուպսկայա փողոցի 96 հասցեի դիմաց, վիճաբանության ժամանակ, երիտասարդին դանակով հարվածել և վնասվածքները պատճառել է 2001 թ. ծնված Ռ. Հ.-ն:
ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, պարզվել է նաև, որ Ռ. Հ.-ն նույն վիճաբանության ժամանակ դանակով հարվածել և ձախ ձեռքի արմունկի հատվածում վնասվածք է պատճառել նաև 33-ամյա մի տղամարդու:
Նշանակվել է ԴԲՓ:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Րոպեներ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Կիևյան կամրջի վրա
Քիչ առաջ Երևանում, Կիևյան կամրջի վրա խոշոր վթար է տեղի ունեցել: Ըստ նախնական տվյալների` վթարի հետևանքով զոհեր չկան, վթար...
Արտակարգ դեպք Երևանում. 14-ամյա աշակերտը տեղափոխվել է հիվանդանոց
Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նութեր են նախապատրաստվում երեկ՝ մարտի 4-ին, Երևանում տեղի ունեցա...
Գիտակցության չգալով մահացել է. ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում
Խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Երեկ ժամը 22:30-ի սահմաններում Փարաքար գյուղի բնակիչ, 33-ա...
Ովքեր են ծրագրել Ջրվեժում 28-ամյա երիտասարդի սպանությունը․ Ձերբակալվածներ կան
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ձեռնարկված քննչական գործողությունների...
Ավելին Պատահարներ բաժնից
Շոգի հետևանքով ԵՄ-ի տնտեսական կորուստները կարող են հասնել 180 մլրդ եվրոյի
Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0