ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իտալիայում անցկացվել են ավանդական նարինջներով մարտերը
Ինչպես ամեն տարի,այս տարի էլ իտալական Իվրեա քաղաքում անցկացվել են նարինջներով մարտերը: Այս տարի «ռմբակոծության» համար օգտագործվել է 500 տոննա նարինջ:
Նշենք, որ Նարինջներով «ռմբակոծումը» պարզապես քմահաճույք չէ: Այդ օրվա պատմությունն ունի պատմական արմատներ: Այն վերարտադրում է դրվագը, երբ Իվրեայի ժողովրդի եւ Նապոլեոնի թագավորական զորքերի միջեւ սկսվել էր իսկական պատերազմ:
Փառատոնի ժամանակ օգտագործվող նարինջները խորհրդանշում են նետ եւ աղեղ:
Երկու հակառակորդ ճամբարների ներկայացուցիչների դերակատարները բաժանվում են թիմերի:
Եւ ահա նրանց գլխավերեւում պտտվում են նարինջները: