Քաղաքականություն
Փաշինյանի արձագանքը. Ովքեր գործում են բռնության տրամաբանությամբ, գործում են ընդդեմ Հայաստանի
Gohar Vardanyan
1 րոպե
310 դիտում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել: Այն ներկայացնում ենք ստորև.
"Հայաստանում բռնությամբ հարցեր լուծելու որեւէ փորձ պետք է արժանանա կոշտ իրավական հակազդեցության:
Բոլոր նրանք ովքեր Նոր Հայաստանում գործում են բռնության, ստի, կեղծիքի տարածման տրամաբանությամբ՝ գործում են ընդդեմ Հայաստանի, ընդդեմ ժողովրդավարության, ընդդեմ ժողովրդի":
Հիշեցնենք, որ ավելի վաղ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նախկին խորհրդական Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով հայտնել էր, որ երեկոյան հարձակվել են իր վրա։ Նա նշել էր, որ իր վրա հարձակում գործած անձինք "Ռեստարտ" նախաձեռնության անդամներից են:
Ինչպես հաղորդում է Infocom-ը, ավելի ուշ նախաձեռնության անդամ Դավ Սիմոնյանը հայտնել էր,-"Նարեկ Մալյանին ուզում էինք քցել զիբիլը , ոստիկանությունը բերման ենթարկեց"։
Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է. "Հարգելիներս ցանկանում եմ անդրադառնալ վերջին գրառմանս , որը ցավոք սրտի չի հասկացվել ամբողջովին։ Խնդիրը նրանում է , որ ես գրառումս կատարել եմ ոստիկանական մեքենայի մեջ ,և հասկանալի է,որ ժամանակը շատ սուղ էր ...
Բոլորս քաջատեղյակ ենք Մալյանի մանիպուլյացիաներին , և պետք էր 2 բառով անդրադառնալ, թե ինչ ակցիա էինք փորձում իրականացնել , և որտեղ ենք ներկայումս գտնվում , որպեսզի մամուլը լցված չլիներ միմիայն կեղծ տեղեկություններով...
Առանձնահատուկ կերպով ուզում եմ նշել, որ այդ գրառումս բացարձակ հպարտության տարրեր չէր պարունակում...
Հ.Գ. Արդեն մի քանի ժամից կհրապարակենք ամբողջ պրոցեսսի տեսահոլովակը":
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել է առողջապահության նախկին փոխնախարարը
Gohar Vardanyan
679
No Comment
Gohar Vardanyan
1 րոպե
1,389
Իշխանությունը զուրկ է բարոյականությունից. Թիրախ են դարձրել ընտանիքս. Քոչարյան
Gohar Vardanyan
688
Այնքան շոկային էր, սկզբում չէի հավատում, որ կարող է իրական լինել. Արփինե Հովհաննիսյանը` պետծառայողների օպտիմալացման հարցով վարչապետին ուղղված գրությունների մասին
Gohar Vardanyan
693
Ավելին Քաղաքականություն բաժնից
Սամվել Կարապետյանը Եվրոպայում իզգոյական վիճակում է. Վահագն Ալեքսանյան
1 րոպե
32
Ձեր անցյալը չհիշացնեմ՝ քաղաքացիների վրա թքել, քֆուր տալ․ Ալիկ Ալեքսանյանը՝ իշխանությանը
1 րոպե
74
Լուրերը մեկ տողով. Սյունիքի ճանապարհները վտանգի մեջ, քաղաքական դաշտը՝ թեժ, տարածաշրջանը՝ ակտիվ փուլում
1 րոպե
110
Եկել է ու ԱԺ նախագահին քրֆել է․ Ռուբինյանը՝ Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպի մասին
1 րոպե
136