Պատահարներ
Սպիտակագլուխ անգղ որսացած քաղաքացին ներկայացել է ոստիկանություն
Լրատվական կայքերից մեկը «Ահազանգ. կրկին հազվագյուտ սպիտակագլուխ անգղ են որսացել» վերտառությամբ հոդված ու լուսանկար է հրապարակել, որում երևում է մի տղամարդ, ձեռքին` անգղ: Այս մասին իր ֆեյսբուքյան…
Լրատվական կայքերից մեկը «Ահազանգ. կրկին հազվագյուտ սպիտակագլուխ անգղ են որսացել» վերտառությամբ հոդված ու լուսանկար է հրապարակել, որում երևում է մի տղամարդ, ձեռքին` անգղ:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ոստիկանության լրատվական վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։
Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողներն ուսումնասիրել են հրապարակումը և ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցառումները տեղի ունեցածը պարզելու ու լուսանկարում պատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ: Բացատրական աշխատանքի արդյունքում նկարում պատկերված քաղաքացին և ևս մեկ անձ ներկայացել են ոստիկանություն, տվել բացատրություն: Դեպքի հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր»,– գրել է նա:
Ավելի վաղ Econews.am-ը հայտնել էր, որ ապօրինի որսի զոհ է դարձել հազվագյուտ սպիտակագլուխ անգղը (Gyps fulvus), որը սակավաթիվ, վտանգված տեսակ է:
Նմանատիպ հոդվածներ
Ավտովթար-վրաերթ Թբիլիսյան խճուղու «CPS» բենզալցակայանի դիմաց
Այսօր ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:40-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդը Թբիլիսյան խճո...
Հատուկ օպերացիա՝ Վանաձորում. կաշառք ստանալիս ձերբակալվել է քաղաքապետարանի պաշտոնյա
Ոստիկանները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու պահին մերկացրել են Վանաձոր քաղ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Հարմար թեկանծու էր. հետևեցինք, զենքը քաշեցինը վրեն ու դրամապանակը առանք
Փետրվարի 23-ին, ժամը 23.30-ի սահմաններում, ոստիկանության Էրեբունու բաժնում ավազակային հարձակման վերաբերյալ հաղորդում ստա...
ԼՈՒՍԱՆԿԱՐ.Ահազանգ. կրկին հազվագյուտ սպիտակագլուխ անգղ են որսացել. բացահայտումներ
Econews.am բնապահպանական տեղեկատվական կայքը «Love Animals Hate Hunters» նախաձեռնության հետ համատեղ, շարունակում է ներկայ...
Ավելին Պատահարներ բաժնից
Շոգի հետևանքով ԵՄ-ի տնտեսական կորուստները կարող են հասնել 180 մլրդ եվրոյի
Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0