Այլ
Դեբեդ գետ են հոսում Նահատակի պոչամբարի տարածքից թափոնաջրերը. ահազանգում է բնակիչը
«Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի Նահատակի պոչամբարի տարածքից թափոնաջրեր են հոսում դեպի Դեբեդ գետ: Այս մասին ահազանգեց Շնող համայնքի բնակիչ Արայիկ Բաբայանը: Նրա ուղեկցությամբ էկոԼուրը ֆիքսեց՝…
«Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի Նահատակի պոչամբարի տարածքից թափոնաջրեր են հոսում դեպի Դեբեդ գետ: Այս մասին ահազանգեց Շնող համայնքի բնակիչ Արայիկ Բաբայանը: Նրա ուղեկցությամբ էկոԼուրը ֆիքսեց՝ ինչպես են աղտոտված ջրերը հոսում դեպի Դեբեդ, որի ջրով մարդիկ ոռոգում են իրականացնում: Այս մասին հայտնում է Ecolur org-ը, տեղեկանում ենք Թերթ am-ից:
«Այրումի ձորից եկած ջուրն է, Ախթալայի կոմբինատից է գալիս, ինձ թվում է՝ պոչամբարից: Էս ջրով ենք ջրում. ծառերը չորացել են, 25-30 ծառ, բադերս, կովս՝ սատկել: 60 հատ բադ ունեի, 3-ն են մնացել: Ջրում ոչ գորտ կա, ոչ ձուկ:
Փետրվարի 17-ին նամակով դիմել եմ Ախթալայի ԼՀԿ-ին, այսօր մարտի 1-ն է, պատասխան չկա: Դիմել եմ, որ վնասի փոխհատուցում տան՝ ծառին 100.000 դրամ, և պահանջում եմ, որ էլ վնաս չտան: Կառավարությունից ակնկալում եմ, որ հետևողական լինեն», - ահազանգել է Արայիկ Բաբայանը:
ԷկոԼուրն ահազանգը ուղղում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կին վարորդը Suzuki մեքենայով բախվել է մարդատար ավտոբուսին. կան վիրավորներ
Այսօր առավոտյան ավտովթար է տեղի ունեցել Երևանի Սարկավագի փողոցում: Միմյանց են բախվել Suzuki և Hyundai մակնիշի թիվ 47 երթ...
29.5կգ դեղորայք է փորձել անցկացնել. Բագրատաշենում ավտոմեքենա է զննության ենթարկվել
Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները Բագրատաշենի մաքսակետի մուտքի ուղեփակոցի մոտ հսկողության են ենթարկել Վրաստանից...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գյուղատնտեսական մթերքներ վերամշակողներն կկարողանան ավելի մատչելի պայմաններով վարկեր ստանալ
Գյուղատնտեսական մթերքներ վերամշակողներն այսուհետ կարող են վարկային միջոցներ ներգրավել աննախադեպ մատչելի պայմաններով: Այս...
ՙՏաքսի՚ ֆիլմի աստղ, ֆրանսիացի Սամի Նասերին ժամանել է Հայաստան
ՙՏաքսի՚ ֆիլմի աստղ, ֆրանսիացի հայտնի դերասան Սամի Նասերին ժամանել է Հայաստան: Դերասանին ՙԶվարթնոց՚ օդանավակայանում դիմավ...