Այլ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գյուղատնտեսական մթերքներ վերամշակողներն կկարողանան ավելի մատչելի պայմաններով վարկեր ստանալ
Գյուղատնտեսական մթերքներ վերամշակողներն այսուհետ կարող են վարկային միջոցներ ներգրավել աննախադեպ մատչելի պայմաններով: Այս մասին հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և…
Գյուղատնտեսական մթերքներ վերամշակողներն այսուհետ կարող են վարկային միջոցներ ներգրավել աննախադեպ մատչելի պայմաններով: Այս մասին հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հատուկ մթերող ընկերությունների համար մշակվել է վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման ծրագիր։
1. Նպատակային վարկերը պետական սուբսիդավորման արդյունքում տնտեսվարողներին կհատկացվեն տարեկան ընդամենը 3% տոկոսադրույքով: Յուրաքանչյուր ընկերությանը
2. տրամադրվող վարկի առավելագույն գումարը կազմում է մինչև 1,5 մլրդ դրամ: Մարման ժամկետն` առավելագույնը մեկ տարի:
Ի դեպ, սուբսիդավորման ենթակա վարկերը պետք է նպատակաուղղվեն բացառապես մթերվող գյուղատնտեսական հումքի` պտուղ-բանջարեղենի, խաղողի և կաթի կանխավճարի կամ արժեքի վճարմանը:
Նախարարությունը խրախուսում է պայմանագրային հարաբերությունները, ուստի վարկից կարող են օգտվել միայն այն ընկերությունները, որոնք ֆերմերների հետ աշխատում են բացառապես պայմանագրային հիմունքներով:
Ընդ որում, վարկը տրամադրվում է վերամշակողին, իսկ գումարը փոխանցվում է անմիջապես գյուղացիական տնտեսության հաշվեհամարին:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կին վարորդը Suzuki մեքենայով բախվել է մարդատար ավտոբուսին. կան վիրավորներ
Այսօր առավոտյան ավտովթար է տեղի ունեցել Երևանի Սարկավագի փողոցում: Միմյանց են բախվել Suzuki և Hyundai մակնիշի թիվ 47 երթ...
29.5կգ դեղորայք է փորձել անցկացնել. Բագրատաշենում ավտոմեքենա է զննության ենթարկվել
Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները Բագրատաշենի մաքսակետի մուտքի ուղեփակոցի մոտ հսկողության են ենթարկել Վրաստանից...
Դեբեդ գետ են հոսում Նահատակի պոչամբարի տարածքից թափոնաջրերը. ահազանգում է բնակիչը
«Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի Նահատակի պոչամբարի տարածքից թափոնաջրեր են հոսում դեպի Դեբեդ գետ: Այս մասին ահա...
ՙՏաքսի՚ ֆիլմի աստղ, ֆրանսիացի Սամի Նասերին ժամանել է Հայաստան
ՙՏաքսի՚ ֆիլմի աստղ, ֆրանսիացի հայտնի դերասան Սամի Նասերին ժամանել է Հայաստան: Դերասանին ՙԶվարթնոց՚ օդանավակայանում դիմավ...