Քաղաքականություն
Ամբողջ կյանքում գռփեցիք ու թալանեցիք, որ ձեր ու ձեր երեխաների համար ստատուս հայթայթեք. Ստյոպա Սաֆարյան
Ամբողջ կյանքում գռփեցիք ու թալանեցիք, որ ձեր ու ձեր երեխաների համար ստատուս հայթայթեք ու հարստություն դիզեք, որ ցուցադրական շրջեք ու ձեզ ցույց տաք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ…
Ամբողջ կյանքում գռփեցիք ու թալանեցիք, որ ձեր ու ձեր երեխաների համար ստատուս հայթայթեք ու հարստություն դիզեք, որ ցուցադրական շրջեք ու ձեզ ցույց տաք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստյոպա Դաֆարյանը` գրառմանը կցելով Գագիկ Խարատրյանին և նրա թիկնազորին բերման ենթարկելու մասին լուրը։
Գրառման մեջ քաղաքագետը հավելել է.
《Սոված մարդու սինդրոմ է, մի կերպ հասկանում ենք: Ժողովրդական խոսքն ասում է՝ բոշեն փաշա չի դառնա, կամ՝ աչքը կուշտ մարդուն, արիստոկրատին, ազնվականին ոչնչով չես զարմացնի, նա էլ՝ մյուսներին: Դուք ձեր վարքագծով մատնել եք, որ գենով, տոհմով երբեք չեք եղել այդպիսին, ու չեք էլ լինի, անկախ նրանից, թե ինչ գնանոց տներ եք առնում: Բայց դառնամ ասածիս. այդ ամենն արել եք, որ լավ զգաք իբր թե գոնե նման ստատուսով, ցուցադրական բաներով: Ու հիմա ամբողջ աշխարհը այս լուրի վրա ղժժում է ձեզ վրա, որ Փաշինյանի ասած՝ ձեզ պատերին են տվել ու ասֆալտին փռել ձեր չտեսության համար: Տղաներդ ու ընտանիքդ լա՞վ են զգալու այս զանգվածային մասխարայից, որ իրենց հորը պառկացրել են պոլին, բաժին բերման են ենթարկել ու նվաստացրել... Չգիտեմ: Ուզում եմ հավատալ՝ որ ոչ, երևի կամաչեն: Բա ինչի՞ եք ձեզ էդպես պահում հասարակության մեջ: Իսկ ամենալուրջը. չեք հավատա, բայց առաջինը կողմ կարտահայտվեմ այն օրինագծին, որով հասարակությանը այ էսպես չտես գյոռմամիշ կյանքով ապրող յուրաքանչյուրի շարասյան վրա թքելու, քարեր շպրտելու իրավունք տրվի... Ժամանակն է, որ բոլորը հասկանան մի բան. եթե ուզում են շեյխական կյանք անել, ուրեմն թող ընտանիքներով հավաքվեն ու հայ դե Դուբայ, Սաուդյան Արաբիա կամ որևէ այլ նման երկիր: Հայ ժողովուրդը պատմականորեն աշխարհիկ, հարավարևելաեվրոպական- միջերկրածովյան մշակույթի վառ ներկայացուցիչ է ու այս սուլթանատը թող իրենց ընտանիքներով տեղափոխեն ուր ուզում են, բայց ոչ Հայաստան:
Հավաքվեք ու ռադ եղեք, դու Հայաստանում տեղ չունեք այդ բարքերով》։
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել է առողջապահության նախկին փոխնախարարը
«Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայք...
«Նակոլկա Շուշոնին» 10 ժամ պահել են ԱԱԾ-ում. «Հրապարակ»
Հրապարակ թերթը գրում է. «Փետրվարի 20-ին «ՊԵԿ նախկին ու ներկա փոխնախագահները՝ խոշոր բիզնեսի հետեւում» վերտառությամբ հրապա...
No Comment
Ռուբեն Հախվերդյանը հյուրընկալվել է Համլետ Ղուշչյանի «Բաց օրը» հաղորդմանը։ Մանրամասները՝ տեսանյութում։
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Պյոտր Պորոշենկոն խոսելով մի աղջկա հետ, հարվածել է նրա դեմքին
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն շարունակում է զարմացնել իր տարօրինակ վարքով: Ինչպես հայտնում է НТВ-նՙ Պորոշենկոն այս...
Ավելին Քաղաքականություն բաժնից
Կարո՞ղ է Ռոմանոս Պետրոսյանից SMS-ներ ստանաք, որ Ավինյանի հրաժարականը պահանջեք. Մեսրոպ Մանուկյան
Կալլասը պատրաստում է ՌԴ-ի դեմ ամենամասշտաբային պատժամիջոցները
5.0
Սեուտայի լողափում շուրջ 200 միգրանտ ակցիա է անում
5.0
Թրամփը մեկնաբանել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի միջև կնքված պաշտպանական պայմանագիրը
5.0