Մենք որևէ մեկից վախենալու չունենք. Օսիպյանը` «Իմ քայլի» պատգամավորների հետ հանդիպմանը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամները երեկ հանդիպման էին հրավիրել ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին: «Ժողովուրդ» օրաթերթին երեկ որոշ մանրամասներ են հայտնի դարձել ավելի քան երկու ժամ տևած հանդիպումից:
Մասնավորապես, ի թիվս այլ հարցերի, Օսիպյանին հարցրել են կրիմինալի դեմ պայքարից, և պատգամավորներից մեկը բողոքել է, թե ոստիկանությունը վախենում է կրիմինալից, նրանց բռնելու փոխարեն հետները գործարքների են գնում: Ի պատասխան` Օսիպյանն ասել է, թե կրիմինալի նկատմամբ զրո հանդուրժողականություն է:
Ավելի ուշ «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Օսիպյանը նշել է. «Ցույց տվեք մի ոստիկանի, որ վախենում է, ես կազատեմ իրեն ոստիկանությունից: Ես վստահեցնում եմ Ձեզ` ո՛չ Հայաստանի Հանրապետության ոստիկանապետը, ո՛չ էլ ամբողջ ոստիկանությունը, այս մեծ ընտանիքը, մենք վախենալու որևէ մեկից չունենք:
Մմանրամասները` թերթի այսօրվա համարում: