ՀՔԾ-ն արգելանք էր դրել Սեյրան Օհանյանի պետական կենսաթոշակային հաշվեհամարի վրա. Փաստինֆո
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ «Մարտի 1-»-ի քրեական գործի շրջանակներում ՀՔԾ-ն արգելանք էր դրել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կենսաթոշակային հաշվեհամարի վրա:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ նշված գործի շրջանակներում Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1- ին մասով՝ սահմանադրական կարգը տապարելու համար։ Վերջինս հայտարարել է, որ չի ընդունում առաջադրված մեղադրանքը։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ նախաքննության ընթացքում քննիչը որոշում է կայացրել կալանք դնել Սեյրան Օհանյանի գույքի, այդ թվում’ ֆինանսական միջոցների վրա, որի շրջանակներում կալանք է դրվել նաեւ կենսաթոշակային հաշվեհամարի վրա։