Հասարակություն
Հիշողությունս հետ գնաց 2008-ի մարտի 1-ի առավոտ, երբ ցավից տնքացող ժողովուրդը…լրագրողի հիշողությունները
Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խառը զգացումներ ունեցա, երբ Օպերայի շենքի մոտ տեսա շարք կանգնած ոստիկանների, որոնց ձեռքերին ճերմակ մեխակներ կային:
Հիշողությունս հետ գնաց 2008-ի մարտի 1-ի առավոտ, երբ ցավից տնքացող, վիրավորանքից գազազած ժողովուրդը Թումանյան փողոցում գոռում էր՝ մարդասպաններ, հանցագործներ, թաղում ու հանում էր Ռոբին ու Սերժին:
Հիշողությունս հետ գնաց 2008-ի մարտի 1-ի առավոտ, երբ Մաշտոցի պողոտայում, Օպերայի հարեւանությամբ ոստիկաններին՝ վահաններով, մահակներով զինված, ՛՛լցնում էին՛՛ ավտոբուսը, որ տանեն Ֆրանսիայի դեսպանատան մոտ հավաքված ժողովրդին ճնշելու:
Հիշողությունս հետ գնաց 2008-ի մարտի 1-ի առավոտ- երեկո-գիշեր, երբ Ֆրանսիայի դեսպանատան մոտ հավաքված հազարավոր մարդկանց նկատմամբ այն ժամանակվա իշխանությունը թակարդներ էր լարում ոստիկանների ձեռքով, մարդկանց էր ահաբեկում, ծեծում ու ջարդում՝ կրկին ոստիկանների ձեռքով:
Ու հիշողությունս հետ գնաց ավելի առաջ՝ 2003, երբ Քոչարյանի երդմնակալության օրը /կարծես ապրիլին էր/ Ստանիսլավսկու թատրոնի պատի տակ, ժողովրդի եւ ուժայինների բախման ժամանակ մի երիտասարդ ոստիկան լալիս էր՝ գլխարկով աչքերը սրբելով:
Հիշողությունս շատ հետուառաջ արեց այսօր, երբ տեսա սպիտակ մեխակներով ու անչար հայացքներով ոստիկանների:
Հեղափոխություն, սիրում եմ քեզ»:
Նմանատիպ հոդվածներ
ԹԱՐՄԱՑՎԱԾ. Ավտոբուսների վարորդները գործադուլ են անում. Տասնյակ մարդիկ կանգառներում են մնացել
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Տաքսու կին վարորդը ստիպել է ուղևորին «զելյոնկայով» լվացվել
4-ից 5 անգամ ավելանալու է մեքենաների արժեքը. Թանկանալու են թռչնամիսը, ալյուրը, ձեթը, ոսկե և ադամանդե զարդերը
Հացը կթանկանա, բայց կրկնակի կշահենք. Փաստ
Ավելին Հասարակություն բաժնից
Նոր մանրամասներ` «Ուժեղ Հայաստան»-ի համակիրների մեղադրանքների վերաբերյալ
Հայտնի է՝ ովքեր են 2026 թվականի ամենաազդեցիկ մարդիկ աշխարհում
Ծառուկյանի փեսան կզրկվի միլիարդներից և անշարժ գույքերից. Դատախազություն
5.0