Հասարակություն
Ինչու՞ են ձերբակալվել ՊՎԾ աշխատակիցներ. Հրապարակ
Gohar Vardanyan
369 դիտում
Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) կալանավորված աշխատակիցների գործի հիմքում բժշկական ոլորտի տենդերներն են, մասնավորապես՝ «Զորաշեն» ՍՊԸ-ի շահած։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։
«Նախկինում կահույքի բիզնես անող կազմակերպությունը որոշել է առողջապահական մատակարարումներով զբաղվել, և հանուն դրա փոխվել են մրցութային պայմանները»,– նշված է հոդվածում։
Պարբերականին բացատրել են, որ առողջապահական մատակարարումների պայմանները փոխել կարող է միայն տվյալ բժշկական հաստատությունը՝ բժշկական կենտրոնի տնօրենը։
«Նշանակում է, որ մեղադրյալների թվում պետք է լինի նաև «Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ի տնօրենը։ Սակայն բանն այն է, որ տնօրեն Արման Հովակիմյանն առաջնորդվել է ՊՎԾ-ից ստացված գրությամբ, որտեղ նրան հրահանգել են փոխել մրցութային պայմանները։ Քիչ հավանական է, որ այս գրության մասին նա չի զեկուցել իր անմիջական ղեկավարին՝ առողջապահության նախարարին։ Բայց մեզ հավատացնում են, որ հենց այդպես էլ եղել է։ Գրությունն ուղարկողները կալանքի տակ են»,– գրում է թերթը։
Հիշեցնենք` Պետական վերահսկողական ծառայությունը փետրվարի 26-ին հայտնեց, որ իրենց աշխատակիցներից երկուսը ձերբակալվել են։ ՊՎԾ–ն հայտնեց նաև, որ ՊՎԾ-ն ուսումնասիրություն է իրականացնում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում հեմոդիալիզի պարագաների ձեռքբերման գնումների գործընթացի վերաբերյալ։ Ուսումնասիրության ավարտին օրենքով սահմանված կարգով կտրվի համապատասխան ընթացք։
Նմանատիպ հոդվածներ
ԹԱՐՄԱՑՎԱԾ. Ավտոբուսների վարորդները գործադուլ են անում. Տասնյակ մարդիկ կանգառներում են մնացել
Gohar Vardanyan
1,676
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Տաքսու կին վարորդը ստիպել է ուղևորին «զելյոնկայով» լվացվել
Gohar Vardanyan
774
Հացը կթանկանա, բայց կրկնակի կշահենք. Փաստ
Gohar Vardanyan
1 րոպե
1,888
14-ամյա Անժելա Վարդևանյանը հայտնաբերվել է
Gohar Vardanyan
1,266
Ավելին Հասարակություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Խոշոր հրդեհ Երևանում, պատերազմական լարվածություն և 375 մլն դոլարի սկանդալ
1 րոպե
724
5.0
Այրվում է չգործող «Կանազ» մշակույթի տան շենքը
1 րոպե
830
Լուրերը մեկ տողով. Թմրամիջոցների դեմ պայքար, տնտեսական նախագծեր և Իրանի շուրջ բախումներ
1 րոպե
173
Ադրբեջանական քաղաքացիական օդանավերի համար ՀՀ օդային տարածքի օգտագործման արգելք չի սահմանվել. Քաղավիացիայի կոմիտե
1 րոպե
220