Հասարակություն
Լրագրողի նկատմամբ բռնություն կիրառած ոստիկանապետն արդարացվել է
Gohar Vardanyan
491 դիտում
Այսօր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Հրադզանի նստավայրում լրագրող Տիրայր Մուրադյանի նկատմամբ բռնություն գործադրած և մասնագիտական գործունեությունը խոչնդոտած Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության բաժնի պետ Արսեն Արզումանյանն արդարացվեց: Դատարանը վերջինիս նկատմամբ արդարացման դատավճիռ կայացրեց, հայտնում է forrights. am-ը։
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի Արսեն Արզումանյանը՝ հանդիսանալով պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, խոչընդոտել է Երևան-Սևան ավտոճանապարհի «Առինջ Մոլլ» տոնավաճառ տանող խաչմերուկում քաղաքացիների կողմից իրականացված հավաքի ընթացքը լուսաբանող «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ներկայացուցիչ, լրագրող Տիրայր Մուրադյանի մասնագիտական օրինական գործունեությանը: ՀՔԾ-ն իր հաղորդագրությունում մանրամասնել է.
«Հասարակական կարգն ու անվտանգությունն ապահովելու նպատակով նշված վայր են ժամանել ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արսեն Արզումանյանի գլխավորությամբ: Լրագրող Տիրայր Մուրադյանը, ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ, լրագրողական վկայականով (որը տեսանելի է եղել), իր բջջային հեռախոսով ուղիղ հեռարձակմամբ լուսաբանել է քաղաքացիների և ոստիկանության ծառայողների գործողությունների ընթացքը:
Այդ ժամանակ Արսեն Արզումանյանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դիտավորությամբ մոտեցել է Տ. Մուրադյանին և փորձել վերցնել վերջինիս բջջային հեռախոսը, ապա հրահանգել է Տ. Մուրադյանին հեռացնել նշված հատվածից:
Հանդիպելով Տ. Մուրադյանի ընդվզմանը և անտեսելով լրագրող լինելու մասին վերջինիս հավաստիացումները, այդուհանդերձ, Ա. Արզումանյանը մյուս ծառայողների հետ ֆիզիկական ուժ և բռնություն գործադրելով` Տ. Մուրադյանին նստեցրել են «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան և հեռացրել մասնագիտական գործունեության իրականացման վայրից»: Տիրայր Մուրադյանը գործով տուժող էր ճանաչվել:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում
Նմանատիպ հոդվածներ
ԹԱՐՄԱՑՎԱԾ. Ավտոբուսների վարորդները գործադուլ են անում. Տասնյակ մարդիկ կանգառներում են մնացել
Gohar Vardanyan
1,676
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Տաքսու կին վարորդը ստիպել է ուղևորին «զելյոնկայով» լվացվել
Gohar Vardanyan
774
«Սրտնեղում եմ, երբ.. ». Փաշինյանի դստեր գրառումը
Gohar Vardanyan
1 րոպե
2,914
14-ամյա Անժելա Վարդևանյանը հայտնաբերվել է
Gohar Vardanyan
1,266
Ավելին Հասարակություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Խոշոր հրդեհ Երևանում, պատերազմական լարվածություն և 375 մլն դոլարի սկանդալ
1 րոպե
724
5.0
Այրվում է չգործող «Կանազ» մշակույթի տան շենքը
1 րոպե
830
Լուրերը մեկ տողով. Թմրամիջոցների դեմ պայքար, տնտեսական նախագծեր և Իրանի շուրջ բախումներ
1 րոպե
173
Ադրբեջանական քաղաքացիական օդանավերի համար ՀՀ օդային տարածքի օգտագործման արգելք չի սահմանվել. Քաղավիացիայի կոմիտե
1 րոպե
220