Հասարակություն
Բանակում սննդի ոլորտում հեղափոխական փոփոխություններ ենք անելու. Տոնոյան
Gohar Vardanyan
1 րոպե
387 դիտում
Բանակում սննդի կազմակերպման ոլորտում հեղափոխական փոփոխություն ենք իրականացնելու: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
«Մենք ներգրավում ենք մասնավորին սննդի կազմակերպման մեջ: Մենք մինչեւ հիմա գնում էինք սննդամթերք, իսկ սննդի կազմակերպումը, պատրաստումը դրված էր բանակի վրա: Իսկ այդ ոլորտը մասնավորին տալը ժամանակակից աշխարհում ընդունված լավագույն տարբերակն է: Շատ քիչ երկրներ են մնացել, որտեղ բանակն է պատրաստում սնունդը: Խաղաղ պայմաններում սննդի կազմակերպումը լավագույնս անելու է մասնավորը: Մենք գնում ենք այդ հեղափոխական քայլին»,-հայտարարեց Դավիթ Տոնոյանը:
Նրա խոսքով` սա կբերի որակի կտրուկ անգամների բարձրացման:
«Պատկերացրեք, որ կար մեկ կազմակերպությունը՝ ՊՆ-ն, այդ ոլորտում իր կոռուպցիոն ռիսկերով, սկսած մատակարարումներից վերջացրած զինված ուժերից սննդի քանակի վրա ուշադրություն չդարձնելով կամ գողանալով: Չէի ուզենա հրամանատարներին միանշանակ մեղադրել դրանում, բայց ընդհանուր առմամբ, բացերը շատ էին: Ես պետք է ընդունող լինեմ այդ ծառայությունը եւ ընդունեմ որակյալ»,-ասել է նա:
Դիտարկմանը, որ այդ մասնավոր ընկերություններից մեկը հենց նախարարի մտերիմին է պատկանում, Դավիթ Տոնոյանն ասաց. «Ոչ միայն մտերիմն է, այլև համախոհն ու դաշնակիցը: Հեղափոխության գնում են դաշնակիցների հետ: Հովանավորություն չի լինելու, լինելու է մրցակցային միջավայր, որտեղ լավագույն արդյունք ենք ստանալու: Մենք ունենք նաև սննդի կազմակերպման ստանդարտի ձևավորման խնդիր»:
Նախարարը նշեց, որ 6 ամսվա մեջ կսկսի կիրառվել նոր համակարգը:
Նմանատիպ հոդվածներ
ԹԱՐՄԱՑՎԱԾ. Ավտոբուսների վարորդները գործադուլ են անում. Տասնյակ մարդիկ կանգառներում են մնացել
Gohar Vardanyan
1,664
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Տաքսու կին վարորդը ստիպել է ուղևորին «զելյոնկայով» լվացվել
Gohar Vardanyan
774
«Սրտնեղում եմ, երբ.. ». Փաշինյանի դստեր գրառումը
Gohar Vardanyan
1 րոպե
2,903
Շատ արագ տարածվում է ձյան վրա ոտաբոբիկ կանգնած երեխայի նկարը. Նաիրի Սարգսյան
Gohar Vardanyan
1 րոպե
1,572
Ավելին Հասարակություն բաժնից
Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ տարադրամի փոխարժեքը՝ մարտի 6-ի դրությամբ
1 րոպե
1,548
2.0
Ռուբեն Հակոբյանի ձերբակալության վերաբերյալ Փաստաբանների պալատը հայտարարություն է տարածել
1 րոպե
546
Լուրերը մեկ տողով. Թրամփի հայտարարությունները և Իրանի սպառնալիքները. ՀՀ-ում՝ նոր առաջնորդների պահանջ
1 րոպե
597
Լուրերը մեկ տողով. ՔՊ-ն գնում է սահմանադրական մեծամասնության, Մերձավոր Արևելքում պատերազմը խորանում է
1 րոպե
421