Սպորտ
Ցավոք, չկարողացանք ավելի շատ գոլեր խփել. Մխիթարյան
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Սաութհեմփթոնի» հետ խաղից հետո, որն ավարտվեց լոնդոնցիների հաղթանակով /2:00/, մեկնաբանություն է տվել ակումբի պաշտոնական կայքին. «Կարծում եմ՝ եթե…
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Սաութհեմփթոնի» հետ խաղից հետո, որն ավարտվեց լոնդոնցիների հաղթանակով /2:00/, մեկնաբանություն է տվել ակումբի պաշտոնական կայքին.
«Կարծում եմ՝ եթե չլիներ Լենոյի հիանալի սեյվը, ապա դժվար թե խփեինք առաջին գոլը: Այդ պատճառով կարծում եմ, որ առաջին գոլի համար շնորհակալություն պետք է հայտնենք Լենոյին: Երկրորդ խաղակեսը մի փոքր այլ ստացվեց: Մրցակիցը վերադարձավ խաղի մեջ, մենք հակագրոհների լավ տարբերակներ ունեինք, սակայն, ցավոք, չկարողացանք ավելի շատ գոլեր խփել:
Ես սիրում եմ գոլային փոխանցումներ կատարել բոլորին, ոչ միայն Լակազետին: Կարծում եմ, որ ֆուտբոլիստների միջև համագործակցությունը հիանալի էր ու մենք կարող էինք 3-4 անգամ էլ հասնել հաջողության: Սակայն սա ֆուտբոլ է ու մենք պետք է շարունակենք նույն կերպ: Ցանկանում էինք, որ մեր երկրպագուները շատ գոլեր տեսնեին, սակայն կարողացանք խփել միայն երկուսը:
Հիմա կկենտրոնանանք «Բորնմութի» հետ խաղի վրա: Շատ դժվար խաղ է լինելու ու պետք է պատրաստվենք: Մենք դեռևս պայքարի մեջ ենք ու չենք պատրաստվում հանձնվել:
Շատ ուրախ ենք, որ Լակազետն այսքան գոլ է խփում: Կանենք ամեն ինչ, որպեսզի նա շարունակի իր արդյունավետության շարքը»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է «Արսենալի» պաշտոնական կայքը:
Նմանատիպ հոդվածներ
ՀԱՕԿ-ը կասեցրել է բռնցքամարտի ֆեդերացիայի անդամակցությունը
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի անդամակցությունը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին կասեցվել է: Այս մասին ֆեյսբուքի...
Արսեն Թորոսյանը և Յուրա Մովսիսյանը սպորտային նախագիծ են քննարկել
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանի հետ: Լու...
21-ամյա հայ մարզիկը խառը մենամարտերի մրցաշարում հաղթել է 37 վայրկյանում
Լաս-Վեգասում կայացած UFC 235 խառը մենամարտերի մրցաշարում մրցաշարում ամերիկահայ Էդմեն Շահբազյանը հաղթեց Չարլզ Բերդին: 21-...
Երևանում կկայանա բասկետբոլի ԵԱՏՄ երկրների գավաթի խաղարկությունը
Փետրվարի 22-ից 26-ը Երևանում տեղի կունենա բասկետբոլի ԵԱՏՄ երկրների գավաթի խաղարկությունը։ Ստուգատեսին կմասնակցեն Բելառու...