Սպորտ
ՀԱՕԿ-ը կասեցրել է բռնցքամարտի ֆեդերացիայի անդամակցությունը
Gohar Vardanyan
1 րոպե
565 դիտում
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի անդամակցությունը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին կասեցվել է:
Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը: Անդրադառնալով ֆեդերացիայի և ՀԱՕԿ-ի միջև առաջացած խնդրին՝ նա, մասնավորապես, գրել է.
«2018թ. օգոստոսի 2-ին կայացած ընտրություններում ոչ լեգիտիմ ճանապարհով ընտրված Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան փորձ է կատարել կազմակերպել Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական առաջնություն:
ԱԻԲԱ-ի (Բռնցքամարտի միջազգային միություն) քննության արդյունքում պարզվել էր, որ տվյալ ֆեդերացիայի նախագահի ընտրություններն անցկացվել էին խախտումներով: Ինչից հետո վերջինս պահանջել էր հարգել ԱԻԲԱ-ի կանոնադրությունը և անցկացնել նոր ընտրություններ՝ այլապես Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան կհեռացվի ԱԻԲԱ-ից: Փաստացի այսօր ֆեդերացիան շարունակում է իրականացնել իր իրավասություններից դուրս գտնվող գործողություններ: Ֆեդերացիայի ո՛չ նախագահը, և ո՛չ էլ անձնակազմը լեգիտիմ չեն, ուստի նրանց կողմից կատարվող գործողությունները օրինականության դաշտից դուրս են:
Տեղեկացնեմ, որ ԱԻԲԱ-ի փետրվարի 8-9-ը կայացած Գործկոմի նիստում որոշվել է այս հարցով նշանակել հանձնակատար, ով իրավիճակի խորքային ուսումնասիրություններից հետո միայն հանձն կառնի Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նոր ընտրությունների անցկացման գործընթացը:
Սակայն, քանի որ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան միտված է նախաձեռնելու օրինազանց միջոցառումներ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, հայրենական սպորտի իմիջը միջազգային հարթակներում բարձր պահելու նպատակով, այս պահից սառեցնում է սույն ֆեդերացիայի անդամակցությունը ՀԱՕԿ-ին»:
Ռոստոմյանը հիշեցրել է նաև, որ փետրվարի 22-23-ը Բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիայի նախագահի և Գործկոմի ընտրություններն էին: «Խորհուրդ կտայի պարզաբանում ստանալ բռնցքամարտի միջազգային կառույցներում «բացարձակ» հեղինակություն վայելող Արթուր Գևորգյանից, թե ինչու է վերջինս Գործկոմի կազմում առաջադրվելու և չընտրվելու փաստը խնամքով թաքցնում», - հավելել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Ցավոք, չկարողացանք ավելի շատ գոլեր խփել. Մխիթարյան
Gohar Vardanyan
579
Արսեն Թորոսյանը և Յուրա Մովսիսյանը սպորտային նախագիծ են քննարկել
Gohar Vardanyan
1 րոպե
615
21-ամյա հայ մարզիկը խառը մենամարտերի մրցաշարում հաղթել է 37 վայրկյանում
Gohar Vardanyan
974
Երևանում կկայանա բասկետբոլի ԵԱՏՄ երկրների գավաթի խաղարկությունը
Gohar Vardanyan
1 րոպե
585
Ավելին Սպորտ բաժնից
Կկայանա Ծառուկյան–Պուլաս ռևանշը
1 րոպե
1,096
5.0
Եղիշե Մելիքյանը հրապարակել է արտերկրից հրավիրված խաղացողների ցանկը
1 րոպե
1,576
5.0
Էլմիրա Կարապետյանը՝ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
1 րոպե
960
18-ամյա մարզիկը ճանաչվել է 2025 թ. լավագույն տղամարդ մարմնամարզիկը
1 րոպե
1,130