Սպորտ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մխիթարյանը՝ գոլի ու գոլային փոխանցման հեղինակ
Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գոլի ու գոլային փոխանցման հեղինակ դարձավ «Սաութհեմփթոնի» դեմ անգլիական Պրեմյեր լիգայի 27-րդ տուրի խաղում. գրում է sport news. am-ը: Լոնդոնում ընթացող…
Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գոլի ու գոլային փոխանցման հեղինակ դարձավ «Սաութհեմփթոնի» դեմ անգլիական Պրեմյեր լիգայի 27-րդ տուրի խաղում. գրում է sport news. am-ը:
Լոնդոնում ընթացող հանդիպման 6-րդ րոպեին Հայաստանի ազգային հավաքականի ավագը գոլային փոխանցում կատարեց ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լյակազեթին, իսկ 17-րդ րոպեին հաշիվը դարձրեց 2:0: Ընթանում է առաջին խաղակեսը: Անգլիայի ընթացիկ առաջնությունում 30-ամյա Մխիթարյանն անցկացնում է 15-րդ հանդիպումը եւ գոլերի քանակը հասցրեց 5-ի՝ կատարելով նաեւ երկրորդ արդյունավետ փոխանցումը:
«Արսենալը» խաղում է հետեւյալ մեկնարկային կազմով. Բերնդ Լենո, Շտեֆան Լիխշտայներ, Սոկրատիս Պապաստատոպուլոս, Շկոդրան Մուստաֆի, Սեադ Կոլաշինաց, Լուկաս Տորեյրա, Գրանիտ Ջակա, Աարոն Ռեմզի, Ալեքս Իվոբի, Հենրիխ Մխիթարյան, Ալեքսանդր Լյակազեթ:
Նմանատիպ հոդվածներ
Եռացատկորդ Լևոն Աղասյանն առաջ է անցել ադրբեջանցի և թուրք մարզիկներից
Ստամբուլում ընթացող աթլետիկայի Բալկանյան երկրների ձմեռային 24-րդ առաջնությունում Հայաստանը ներկայացնող եռացատկորդ Լևոն Ա...
Ցավոք, չկարողացանք ավելի շատ գոլեր խփել. Մխիթարյան
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Սաութհեմփթոնի» հետ խաղից հետո, որն ավարտվեց լոնդոնցիների հաղթանակով...
ՀԱՕԿ-ը կասեցրել է բռնցքամարտի ֆեդերացիայի անդամակցությունը
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի անդամակցությունը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին կասեցվել է: Այս մասին ֆեյսբուքի...
Արսեն Թորոսյանը և Յուրա Մովսիսյանը սպորտային նախագիծ են քննարկել
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանի հետ: Լու...